Գագիկ Սուրենյանը՝ հանրապետությունում և անձնական կյանքում տիրող «ջերմաստիճանի» մասին

22/12/2015 19:47

Գագիկ Սուրենյանը՝ հանրապետությունում և անձնական կյանքում տիրող «ջերմաստիճանի» մասին


Ինչ-ինչ, բայց եղանակի տեսության հաղորդման ժամանակ հեռուստաալիքը ոչ-ոք չի փոխում: Անձրև, թե արև՝ հետաքրքրում է բոլորին, հատկապես, երբ տեղեկացնողը հավաստի տվյալներով, ժպտադեմ Գագիկ Սուրենյանն է՝ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը: Aysor.am-ը հյուրընկալել է վերջինիս՝ զրուցելով ոչ միայն հանրապետությունում, այլև՝ նրա կյանքում տիրող «եղանակային պայմաններից»:

-Պարոն Սուրենյան, քանի որ արդեն մոտենում ենք տարեսկզբին՝ հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինի 2016 թվականի ձմեռը Հայաստանում:

-Ինչպես և կանխատեսված է, 2016-ի հունվար և փետրվար ամիսներին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու 1-2 աստիճանով, այսինքն՝ սպասվում է միջինից տաք ձմեռ: Սակայն դա չի նշանակում, որ ողջ ձմռան ընթացքում գարնանային եղանակ է լինելու՝ ինչպես այսօր: Ձմեռն առանձին օրերին կհիշեցնի, որ ձմեռ է. կլինեն և՛ օդի ջերմաստիճանի անկումներ, և՛ ձյուն:

-Ի դեպ, դեկտեմբերի 31-ը ձյունառատ կլինի՞:

-Քանի որ մեր ստույգ կանխատեսումները 5 օրվա վաղօրոքությամբ են, ստույգ չեմ կարող ասել՝ Ամանօրին ձյուն կլինի՞, թե ոչ:

-Առհասարակ, 2016 թվականի համար, թեկուզև ընդհանուր կանխատեսումներ արդեն իսկ կարելի՞ է անել:

-Ճիշտն ասած՝ 2016թ-ի կանխատեսումներն արված են միայն ձմռան համար, իսկ գարունը կներկայացվի փետրվարի վերջին, սպասվող ամառը՝ մայիսի վերջին:

-Ձմռան եղանակին ջերմաստիճանի բարձրացումը շատերին վախեցնում է, քանի որ այն կապում են հնարավոր սպասվող աղետների հետ: Տեղի՞ն է նման մտավախությունը:

-Ո՛չ, տեղին չէ, քանի որ մթնոլորտը միշտ գտնվում է շարժի մեջ, գոյություն ունեն օդային հոսանքներ և պայմանավորված, թե ինչ օդային հոսանք է ներթափանցում մեր երկիր, ջերմաստիճանը կարող է բարձրանալ կամ իջնել:

-Դուք այն մասնագետներից եք, ում խոսքին հեռուստադիտողը անվերապահորեն հավատում է: Ի՞նչ եք կարծում, դրան ավելի շատ Ձեր հայտնիությո՞ւնն է նպաստում…

-(Ժպտում է) հայտնիությունը այստեղ կապ չունի, դա կապված է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օպերատիվ և ճիշտ աշխատանքի հետ, մենք աշխատում ենք առաջինը մեր ժողովրդի համար, փորձում ենք ազգաբնակչությանը ապահովել ստույգ ինֆորմացիայով:

-Պարոն Սուրենյան, վերջերս Ձեզ հանդիպում ենք նաև «Շանթ» հեռուստաընկերությունում՝ եղանակի տեսության մեկնաբանի կարգավիճակում: Դա Ձե՞ր ցանկությունն էր, թե՞ պարզապես համաձայնեցիք առաջարկին:

-Դա եղել է իմ ցանկությամբ. հիմնական նպատակն այն է, որ ազգաբնակչությունը ինֆորմացիան լսի մասնագետից, այլ ոչ թե ոլորտի հետ ընդանրապես կապ չունեցող երգիչ-երգչուհիներից, դերասաններից, ինչին մենք հաճախ ականատես ենք լինում:

-Եթե չեմ սխալվում, հանդես եք գալիս նաև որպես «Օֆելյա» ֆիլմի պրոդյուսեր:

-Այո:

-Ինչպե՞ս ծնվեց նման որոշման գաղափարը, մի փոքր կմանրամասնե՞ք:

-Օֆելյա Համբարձումյանն իմ մտերիմ ընկերն է, իմ ամենասիրած երգչուհին, և ընդհանարպես, մեր բոլոր ժամանակների ժողովրդական և գուսանական երգերի ամենաքնարական կատարողը, հայ երգի թագուհին: Ընկերս ռեժիսոր է և նույնպես երգչուհու մեծ երկրպագուն: Ես նրան ծանոթացրել եմ երգչուհու հետ, երգչուհին վստահել է ռեժիսորին և ֆիլմը նկարահանվել է (ժպտում է):

-Ինչպե՞ս իր մասին ֆիլմն ընդունեց երգչուհին, կիսվե՞լ է Ձեզ հետ իր տպավորություններով:

-Ընդունեց մեծ հուզմունքով և երախտապարտությամբ: Հուզված էին բոլորը, որովհետև այդ ֆիլմը արտացոլում է նրա ողջ կյանքը:

-«Օֆելյա»-ն արդեն մեծ էկրան բարձրացել է, իսկ ե՞րբ հեռուստադիտողը հնարավորություն կունենա ֆիլմը տեսնել էկրաններին:

-Շատ շուտով:

-Լսել եմ, որ երիատասրդ շատ աղջիկներ եղանակի տեսությանը հետևում են հատուկ Ձեր պատճառով ու հենց նրանց հավանաբար կհետաքրքրի՝ ի՞նչ եղանակ է Գագիկ Սուրենյանի կյանքում:

-(Ժպտում է) ինչպես մթնոլորտում, այնպես էլ իմ կյանքում, եղանակները տարբեր են. դա կախված է օրվա իրադրությունից:

-Մարդիկ սիրում են որոշակի տեղեկություններ իմանալ այն մարդու մասին, ում ճանաչում են՝ թեկուզև էկրանից: Կպատմե՞ք մեզ Ձեր ընտանիքի մասին:

-Ամուսնացած եմ, ունեմ երկու հրաշք դուստր, ովքեր իմ ամենօրյա հոգևոր սնունդն են և հոգու ջերմությունը:

-Ձեր բնագավառի՞ց է Ձեր կինը:

- Կինս և՛ բակալավրիատը, և՛ մագիստատուրան սովորել է ինձ հետ: Միասին էլ աշխատում ենք արդեն 10 տարի:

-Ի՞նչ տարիքի են Ձեր փոքրիկները:

- Հինգ և երեք տարեկան են:

-Ի՞նչ նախասիրություններ, հետաքրքրություններ ունեք:

-Իմ տարերքը բնությունն է, ավելի կոնկրետ՝ լեռները: Ես պաշտում եմ լեռները, եթե գոնե 1 օր ազատ ժամանակ եմ ունենում,  լեռներում եմ՝ լինի դա ամառ, թե ձմեռ: Իսկ ամռանն օրերով իմ վրանով ապրում եմ լեռներում: Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ դրախտն եմ տեսել. Գեղամա լեռների մարգագետնային մասը, Ակնա լիճը՝ 3030 մետր բարձրության վրա: Ես այնտեղ հաճախ եմ լինում, ամռանը 7 օրով մնում եմ:

- Ընտանիքի անդամները չե՞ն դժգոհում Ձեր հաճախակի բացակայությունից:

- Դժգոհում են, սակայն համակերպվել են (ժպտում է): Հասկանում են, որ ես առանց լեռների ու բնության ապրել չեմ կարող:

-Խստապահա՞նջ եք երկրորդ կես ընտրելու հարցում: Ինչպիսի՞ն է նա:

-Դե, ինչպես ասացի՝ երկրորդ կեսիս արդեն ընտրել եմ: Նա բնական է, պարզ և համեստ, որը, ըստ իս, մարդկային ամենաբարձր գնահատականն է:

-Խանդո՞տ եք բնավորությամբ:

-Ո՛չ:

-Ավանդապա՞հ եք:

-Ո՛չ:

- Ծնունդով Երևանի՞ց եք:

- Այո, Երևանից եմ, բայց մանուկ ժամանակ հաճախ եմ եղել գյուղում և հիմա էլ լինում եմ: Մայրս Կոշ գյուղից է:

-Եթե չեմ սխալվում, նաև դասավանդում եք ԵՊՀ-ում:

-Այո, 2012թ-ին ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կողմից ստացել եմ դասախոսություններ կարդալու առաջարկ, սիրով ընդունել եմ և մինչև օրս դասախոսում եմ ջրաօդերևութաբանության ամբիոնում, որտեղ ես սովորել և պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունը:

-Հետաքրքիր է, սերը Ձեր մասնագիտության նկատմամբ որտեղի՞ց է առաջացել: Գուցե ընտանիքի՞ց:

-Ոչ, մեր ընտանիքի, բարեկամների մեջ ընդհանրապես իմ մասնագիտության հետ կապ ունեցող մարդ չկա: Մասնագիտությանս նկատմամբ սերը եղել է բնատուր, ես հիշում եմ, փոքր ժամանակ, երբ ամպորպ էր լինում, հետևում էի ամպրոպի ամբողջ պրոցեսին ու անդադար մտածում՝ ինչի՞ց է լինում կայծակը: Երբ 6-րդ դասարանում էի, աշխարհագրության ուսուցչուհուս խնդրեցի, որպեսզի ինձ համար գտնի օդերևութաբանության գիրք: Ու նա գտավ այդ գիրքը: Իսկ այ 8-րդ դասարանում ես գտա Հայպետհիդրոմետը, եկա և խնդրեցի, որ ինձ սովորեցնեն, թե ինչպես է կանխատեսվում եղանակը (ժպտում է): Ինձ ընդունեցին, ու այդ օրվանից ես ամեն շաբաթ Հայպետհիդրոմետ էի գալիս, մինչև ընդունվեցի ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի օդերևութաբանության բաժինը: Արդեն 1-ին կուսից ինձ հրավիրեցին աշխատանքի:

-Էկրաններից միշտ ժպտերես ու բարձր տրամադրությամբ մարդու տպավորություն եք թողնում, բայց կյանքում խստապահանջ եք երևում:

-Կյանքում ոչ միշտ եմ ժպտերես, երբեմն ագրեսիվ եմ, շուտ բռնկվում եմ (ժպտում է):

-Եվ ի՞նչն է առավել շատ նպաստում նման իրավիճակներին:

-Մարդկանց անպատասխանատվությունը, սուտը, ինքնասիրահարված լինելը:

-Ընկերասե՞ր եք:

-Ընկերասեր եմ և հաճախ լսում եմ Ջիվանու «Ընկեր» երգը: Ինչպես ասում է մեծն Ջիվանին, «Բարի, գեղեցիկ, հավատարիմ ընկերը մարդու, փայլեցնում է արևի պես պատկերը մարդու»:

-Եվ ո՞վ է Ձեր ամենամտերիմ ընկերը:

-Հայկ Վարդանյանը՝ «Օֆելյա» ֆիլմի ռեժիսորը:

-Շուտով Ամանորն է, ինչպե՞ս եք պատրաստվում այն անցկացնել:

-Հունվարի 1-ը կանցկացնեմ ընտանիքիս հետ՝ տանը, իսկ հունվարի 2-ից որոշել եմ գնալ լեռներ: Առավել հստակ՝ Արագած լեռ, մի քանի օր կմնամ: Ինչպես նշեցի, ես լեռներից հսկայական դրական էներգիա եմ ստանում, որն ինձ օգնում է ապրել և աշխատել:

-Պարոն Սուրենյան, Ձեր ջերմ շնորհավորանքներից, կարծում եմ, մեր ընթերցողը չի հրաժարվի:

-Մաղթում եմ, որ անկախ դրսում տիրող եղանակից, բոլորի հոգիները լցված լինեն արևի անսպառ լույսով ու ջերմությամբ: Թող բոլորը ներողամիտ լինեն միմյանց նկատմամբ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան