Ալմազյան.  Էմիր Կուստուրիցայի երևանյան համերգին ընդառաջ

22/12/2015 10:29

Ալմազյան. Էմիր Կուստուրիցայի երևանյան համերգին ընդառաջ


Դեկտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա սերբ հանրահայտ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի և ТNSO նվագախմբի համերգը։ Կազմակերպիչներն են «Almazian Productions»-ը, «Mezzo Production»-ը և  «AnMart Productions»-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։
Aysor.am-ը զրուցեցինք Կուստուրիցայի երևանյան այցելության կազմակերպիչ Խաչատուր Ալմազյանի հետ, ով «Almazian Symphony» նվագախմբի հիմնադիրն է՝ սերբ թավջութակահարուհի Թամարա Սավիչի հետ միասին։



-Պարոն Ալմազյան, 2010թ. Դուք կազմակերպեցիք Էմիր Կուտուրիցայի առաջին այցելությունը Հայաստան՝ հանդես գալով նրա պրոդյուսերի դերում։

- Այո, երբ Հայաստանում հայտնի դարձավ, որ իմ «Almazian Symphony» նվագախումբը Էմիր Կուստուրիցայի հրավերով ելույթ է ունեցել նրա առաջին Кustendorf Film & Music Festival փառատոնի բացման արարողությանը, և երբ «Երևան» ամսագիրը հրապարակեց հարցազրույցն Էմիրի և ինձ հետ, ինձ զանգահարեցին Հայաստանի մշակույթի նախարարությունից՝ Էմիրի և ТNSO-ի համերգ կազմակերպելու խնդրանքով։

-Դա Ձեր առաջի՞ն պրոդյուսերական փորձն էր։

-Ոչ, բնականաբար։ Պրոդյուսերությունն սկսել եմ այն ժամանակ, երբ ստեղծում էի իմ կոլեկտիվը։ Քանի որ չէի ուզում որևէ մեկից կախված լինել և ուզում էի ինքս իրացնել իմ ստեղծագործական ծրագրերը, անել այնպես, ինչպես մտածում էի։ Հետագայում այդ փորձը թույլ տվեց ինձ նաև այլ նախագծեր իրականացնել։ Բայց Էմիր Կուստուրիցա արվեստագետի այցելությունը կազմակերպելն, իհարկե, ավելի քան լուրջ հայտ է։

- Դուք երկար տարիներ բարեկամություն եք անում Կուստուրիցայի հետ։ Արդյո՞ք այդ փաստը նշանակություն ունի Ձեր համատեղ նախագծերի իրականացման համար։

-Բնականաբար, տարիների մեր բարեկամությունը պիտի անդրադանար նաև մեր համատեղ ստեղծագործական ծրագրերի վրա։ Երբ բարեկամություն ես անում նման մեծության ստեղծագործողի հետ, բնականաբար՝ գիտես նրա նախապատվությունները, սերը, կամ՝ հակառակը, ինչ-որ բանի հանդեպ նրա բացասական վերաբերմունքը, դա օգնում է ամեն ինչ շատ ավելի ճիշտ կազմակերպել։

-Ի՞նչ տպավորություններ ունեցավ Կուստուրիցան Հայաստանից։

- Լավագույն։ Շատ մեծ տպավորություն ստացավ Փարաջանովի և Ցեղասպանության թանգարաններից։ Էմիրն ասաց, որ հիացած է սեփական պատմության հանդեպ հայերի վերաբերմունքից։

-Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն եղավ այն մասին, թե Էմիր Կուստուրիցայի և TNSO-ի համերգը կայանալու է նոյեմբերի 19-ին։ Ո՞րն էր օրը փոխելու պատճառը։

-Իրականում համերգը սկզբում նախատեսված էր հոկտեմբերի վերջին։ Ամսաթիվը փոխվեց չորս անգամ։ Ինչպես գիտեք, Էմիրն ավարտում է իր նոր ֆիլմի՝ «Ծիր կաթինի» նկարահանումները՝ Մոնիկա Բելուչիի գլխավոր դերակատարմամբ։ Նկարահանումների ժամանակացույցը հաճախ էր փոխվում և դա հիմնականում կախված է եղանակային պայմաններից, այլ ֆիլմերում նկարահանվող դերասանների զբաղվածությունից և այլն։ Տեղափոխվեց նրանց մոսկովյան համերգը, իսկ շրջագայությունը Լատինական Ամերիկա առհասարակ հանվեց։



-Տեղյակ ենք նաև, որ Ձեր նվագախումբը ձայնագրել է երաժշտություն «Ծիր կաթին» ֆիլմի համար։ Իսկ նկարահանումներին դուք նույնպե՞ս ներկա եք լինում։

-Շատ հաճախ լինում եմ։ Անսահման հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ֆիլմ ստեղծվում։ Հատկապես, երբ աշխատում են Էմիրը և նման ֆանտաստիկ դերասանական կազմ։ Մոնիկայից բացի ֆիլմում ընդգրկված են հանճարեղ դերասան Միկի Մանոյլովիչը (կինոդիտողները նրան գիտեն նրա գլխավոր դերակատարումներով «Անդերգրաունդ» և «Հայրիկը գործուղման է» ֆիլմերում) և սերբ հիանալի երիտասարդ դերասանուհի Սլոբոդա Միչալովիչը։ Ի դեպ, ես նույնպես խաղում եմ այդ ֆիլմում, մեծ դեր չէ, բայց տեսարանները Մոնիկա Բելուչիի հետ են...

-Պարոն Ալմազյան, հարցազրույցներից մեկում ասել եք, թե կուզենայիք կազմակերպել ֆիլմի երևանյան պրեմիերան։

-Այն ժամանակ ասել էի՝ «կուզենայի», իսկ հիմա կարող եմ վստահաբար ասել, որ անպայման դա կանեմ։

-Ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք գալիք տարվա համար։

-2016 թվականին, ֆիլմի երևանյան պրեմիերայից բացի, մենք ռուսաստանցի պրոդյուսեր Անետա Մարտիրոսյանի հետ համատեղ ծրագրում ենք Մոսկվայում կազմակերպել փառատոն և հրավիրել այս ժանրում ստեղծագործող առաջատար կատարողներին։ Անետա Մարտիրոսյանը Մոսկվայում, Բարվիխա մեծ համերգասրահում մեր դեբյուտի գլխավոր կազմակերպիչն էր։ Ի դեպ, ծրագրվում է երկրորդ ելույթը Մոսկվայում, Երաժշտության միջազգային տան մեծ սրահում։ Ուզում ենք հրավիրել Classical  Crossover  ժանրի բոլոր առաջատար կատարողներին: Մարտին ծրագրավորված է «Almazian symphony»-ի համերգը Երևանում, և այդ նախագիծը մենք անում ենք  «Mezzo production»-ի հետ միասին: Ուզում եմ կազմակերպել Էմիրի և նրա նվագախմբի համերգային շրջագայություն ԱՄԷ-ով։ Մի մեծ նախագիծ էլ կա, բայց առայժմ չէի ուզենա խոսել այդ մասին։ Վստահ եմ, սա հաճելի անակնկալ կլինի։

Նշենք, որ Խաչատուր Ալմազյանի կենսագրությունում հատուկ տեղ է զբաղեցնում համագործակցությունն Էմիր Կուստուրիցայի հետ։ Kustendorf Film & Music Festival -ում ելույթից հետո ռեժիսորն առաջարկել է նվագախմբին մասնակցել «Cool Water» («Սառը ջուր») կինոնկարի սաունդտրեկի ձայնագրությանը, որի համապրոդյուսերն է Ջոնի Դեպը (ներկա պահին ֆիլմի նկարահանումները հետաձգված են)։ «Երևան» ամսագրի 2008թ. սեպտեմբերյան համարը լույս է տեսել՝ շապիկին Կուստուրիցայի և Ալմազյանի նկարներով։ 2010թ. Խաչատուր Ալմազյանը կազմակերպեց Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը Երևանում։ «Almazian Symphony»-ն ձայնագրեց Կուստուրիցայի նոր ֆիլմի՝ «Ծիր կաթինի» (On The Milky Road) սաունդտրեկը. ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել է համաշխարհային կինոյի աստղ Մոնիկա Բելուչին։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2016թ. Կաննի փառատոնում։
 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

31/03/2023 22:38 Պատահար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են 31/03/2023 22:31 ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը 31/03/2023 22:20 «Պատրաստ եմ ծառայել այնտեղ, որտեղ իմ գիտելիքներն ու հմտությունները արդյունավետություն կապահովեն»․ Արթուր Դավթյանը՝ Արցախի գլխավոր դատախազ նշանակվելու մասին 31/03/2023 22:06 Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությանը հասցվել է 210 միլիոն դոլարի վնաս 31/03/2023 21:54 Արյան շրջանառության համակարգի առանձնահատկություններն ու դրա հետ կապված հիմնական հիվանդությունները 31/03/2023 21:45 Բելառուսն իր ինքնիշխանությունը կպաշտպանի այդ թվում՝ միջուկային զենքով․ Լուկաշենկո 31/03/2023 21:33 «Անհամբերությամբ սպասում եմ նաև Շվեդիայի անդամակցությանը»․ Ստոլտենբերգը հայտարարել է՝ մոտ օրերս Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ 31/03/2023 21:21 Եվրամիությունը չպետք է այլ երկրներին պարտադրի իր արժեքները. Եվրահանձնաժողովի փոխնախագահ 31/03/2023 21:09 Պլացեբոյի էֆեկտ. Ակնկալության ազդեցությունը իրականության վրա 31/03/2023 21:01 Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են 31/03/2023 20:53 Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023 թվականի ծրագիրը 31/03/2023 20:43 Հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել Արցախում 31/03/2023 20:36 «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները Արցախի ԱԺ պատգամավորների հետ հեռավար ձևաչափով քննարկում են անցկացրել 31/03/2023 20:25 Լորան Վոքիեն այցելել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Սերգեյ Ղազարյանի հետ քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը 31/03/2023 20:15 Իշխանության սուտը, թե Մհեր Սահակյանն «այլ առարկայով» է հարվածել, անմիջապես հերքվում է՝ այս ձեռքը տեսնելով․ Եղել է մեկ հարված՝ ինքնապաշտպանական նկատառումով 31/03/2023 20:04 ՆԳ նախարարը, ոստիկանապետը, նրա տեղակալը կարծում են, թե իրենց պաշտոնը հավերժ է, բայց մի օր նրանց ձեռքերն էլ են ոլորելու․ Աբրահամյան 31/03/2023 19:54 Հույս ունեմ, որ քաղաքային ընտրություններին ընդդիմությունը կմիավորվի. բոլորը նույն գնացքով պիտի շարժվեն, որ հաջողվի պատը քանդել. Լիլիթ Բլեյան (Տեսանյութ) 31/03/2023 19:51 Սպեցիֆիկ ֆոբիաների բնույթն ու բացասական ազդեցությունը մարդկանց հոգեֆիզիկական առողջության վրա 31/03/2023 19:44 Հանրապետության հովտային գոտում, Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 31/03/2023 19:33 Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցելու է ձյուդոյի միջազգային մրցաշարին 31/03/2023 19:22 Սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչները 31/03/2023 19:11 Սպորտաձևեր, որոնք մեծ ազդեցություն ունեն կյանքի որակի բարձրացման վրա. Ո՞րն ընտրել 31/03/2023 19:01 Հայտնաբերվել է կաղնու գերաններով բեռնված բեռնատար 31/03/2023 18:51 Փոքր ինքնասիրություն ունենալու պարագայում ՔՊ-ն և ԱԺ նախագահը կհարթեին միջադեպը՝ առանց ոստիկանների․ Սոս Հակոբյան 31/03/2023 18:41 ՀԱՊԿ-ում հայտարարել են Չինաստանի հետ հարաբերությունների նոր մակարդակի մասին 31/03/2023 18:31 Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում առանձնահատուկ նշանակություն է տրվում Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը 31/03/2023 18:20 Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ուկրաինայում հրադադար հաստատել, Ռուսաստանից պատասխանել են՝ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է 31/03/2023 18:10 Թեհրանը Բաքվից բացատրություն է պահանջում Իսրայելի հետ «հակաիրանական ճակատ» ձևավորելու ծրագրերի կապակցությամբ 31/03/2023 18:05 «Այս ցուցանակը թափոն չպիտի դառնար»․ Արցախի ճանապարհին տեղադրված «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակը տապալված է գետնին 31/03/2023 17:44 Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 31/03/2023 17:36 Մհեր Սահակյանը մոտեցել է Վլադիմիր Վարդանյանին, ինչ-որ առարկայով հարվածել, որի արդյունքում վերջինս վայր է ընկել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 31/03/2023 17:33 Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը մոտեցան ինձ, Նազարյանն ասաց՝ «շատ վատ բան ստացվեց, խի՞ այսպես արեց, պետք է պատժվի». Ծեծկռտուքի մասնակից ՔՊ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնել 31/03/2023 17:20 Ռուսաստանը ապրիլի 5-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները 31/03/2023 17:16 Ի հեճուկս բոլոր պրոբլեմների՝ շատ լուրջ ներդրումային ծրագրեր ենք անում Սյունիքի մարզում. Նիկոլ Փաշինյան 31/03/2023 17:02 Շատրվանների ու ջրավազանների անխափան գործունեությունն ապահովելու համար Երևանում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ 31/03/2023 16:50 Սերոբ Բեջանյանը նշանակվել է Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 31/03/2023 16:42 Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել. քննարկվել է Արցախի պաշտպանության հարցը 31/03/2023 16:28 Չարենցավանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը 31/03/2023 16:17 Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը 31/03/2023 15:58 Դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը ՀՀ-ն կներկայացնի 6 դատապարտյալ 31/03/2023 15:39 Ինչպես են բերման ենթարկում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին (Տեսանյութ) 31/03/2023 15:22 Անվտանգության ակադեմիայի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվել 31/03/2023 14:58 Մհեր Սահակյանն ինքնապաշտպանության նկատառումով է հարվածել ՔՊ-ականին. Փաստաբանը մանրամասներ է հայտնել 31/03/2023 14:49 Երկհարկանի շինության առաստաղը փլուզվել է 31/03/2023 14:31 «Որոշ ժամանակ Մհեր Սահակյանին հնարավոր չի եղել գտնել ԱԺ շենքում, դիմել ենք Ոստիկանություն, Դատախազություն, Քննչական կոմիտե». ՔՊ-ականը մանրամասներ է հայտնել այսօրվա ծեծկռտուքից 31/03/2023 14:24 Մխրճվելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանը լուծել է դիրքավորման խնդիր. ստեղծված իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Աբրահամյան 31/03/2023 14:17 71-ամյա եղբայրը դանակահարել էր 69-ամյա եղբորը 31/03/2023 14:08 Քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի վարույթներով զոհակենտրոն քննության արդյունավետության առավել բարձրացման խնդիրները 31/03/2023 13:57 Մհեր Սահակյանին անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ են բերման ենթարկել. Իշխան Սաղաթելյան 31/03/2023 13:50 Միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Վլադիմիր Վարդանյանի կողմից, ոստիկանության պետի տեղակալը բրդբրդել է Մհեր Սահակյանին. Սեյրան Օհանյանը մանրամասներ ներկայացրեց 31/03/2023 13:41 ՀՀ իշխանություններն ապրում են մի կյանքով, որ կարծես թե Հայաստանի և Արցախի հետ ոչ մի բան չի եղել, նրանք չեն ուզում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը. Օհանյան 31/03/2023 13:36 Պատգամավորներից մեկը տարվել է ոստիկանություն, մյուսը՝ դիմել է բուժհաստատություն, դեպքի վայրում են քննիչները 31/03/2023 13:32 Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով. «Նաիրի» ԲԿ 31/03/2023 13:30 Ալեն Սիմոնյանը դատապարտում է ցանկացած բռնություն և ակնկալում, որ մեղավորները կպատժվեն 31/03/2023 13:18 ՀԱՊԿ-ում հայտարարել են Հայաստան առաքելություն ուղարկելու պատրաստի նախագծի մասին 31/03/2023 13:09 Իջևանում ձյան ծածկի բարձրությունը 20սմ է, Սևանում՝ 13սմ, Ճամբարակում՝ 10սմ 31/03/2023 12:59 ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք. Հայկ Կոնջորյան 31/03/2023 12:47 Միջադեպ՝ ԱԺ-ում. «Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել 31/03/2023 12:44 ՀԱՊԿ-ը պատրաստակամ է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկել 31/03/2023 12:18 Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 31/03/2023 12:12 Իրանի քաղաքացին խոնավ սրբիչներով Հայաստան է տեղափոխել «մեթադոն» տեսակի թմրանյութ 31/03/2023 12:07 Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է. Լորան Վոքիե 31/03/2023 12:02 Կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ Գլխավոր դատախազությունում 31/03/2023 11:57 Հնդկական տաճարում դժբախտ պատահարի հետևանքով 35 զոհ կա 31/03/2023 11:44 Ոսկանյանն անընդունելի է համարում մոտեցումը՝ «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն՝ եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է» 31/03/2023 11:29 Իրանը Հայաստանում նոր դեսպան կնշանակի 31/03/2023 11:25 ՌԴ-ում ՀՀ դեսպանը Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ քննարկել է առևտրատնտեսական ու տրանսպորտային ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր 31/03/2023 11:08 Բաղրամյան պողոտայում կհեռացնեն կոճղերը և կտնկեն կաղնիներ 31/03/2023 10:55 Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 31/03/2023 10:42 Ալեն Սիմոնյանը հնարավոր է՝ կրկին վիրահատվի 31/03/2023 10:34 Ամերիկայի հայկական համագումարի խորհրդաժողովում խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը 31/03/2023 10:20 Հայաստանը 2022թ. հունվար–դեկտեմբերին տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել 31/03/2023 10:14 Հայաստանը հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նախընտրելի ու բարենպաստ հատվածներում. Տիգրան Աբրահամյան 31/03/2023 10:07 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը անվստահելի հարթակից տվյալներ է հրապարակել 31/03/2023 10:04 Ջերմուկում, Վանաձորում ու Քաջարանում ձյուն է տեղում 31/03/2023 10:00 «Հրապարակ». Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը 31/03/2023 09:57 «Ժողովուրդ». Խորհրդարանում հաջորդ նստաշրջանին դատավորներ կընտրվեն. Ովքեր են թեկնածուները 31/03/2023 09:54 «Հրապարակ». Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում 31/03/2023 09:46 «Ժողովուրդ». Ինչու է նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե 31/03/2023 09:41 «Հրապարակ». Իշխանությունների անգործության հետևանքով բարենպաստ բարձունքներն Ադրբեջանը նվաճել է, և ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային տարածություն կձևավորվի 31/03/2023 09:37 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. Գերմանիա գործուղման ընթացքում բարդություններ են առաջացել 31/03/2023 09:34 «Հրապարակ». Աշխատանքից ազատում են «սխալ հյուրեր» հրավիրելու համար. Անուշ Մուրադյանին զրկել են իր ստեղծած հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից 30/03/2023 21:40 ՀԱՕԿ արտահերթ նիստում ամփոփվել են Երևանում անցկացվելիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները 30/03/2023 19:48 Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ 30/03/2023 16:47 Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա․ оրակարգում նաև ԼՂ կարգավորման հարցն է 30/03/2023 16:41 ԲԴԽ-ն Նաիրի Հոխիկյանին հորդորում է զերծ մնալ դատական իշխանությունը հեղինակազրկող հայտարարություններ անելուց 30/03/2023 16:31 ՔԱԿ նախագահն ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարությանը, քննարկվել են ավիացիոն ոլորտում առկա խնդիրները 30/03/2023 16:13 Կինը տնից գումար է գողացել և գողության բեմականացում սարքել 30/03/2023 16:01 Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը 30/03/2023 15:55 Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ 30/03/2023 15:44 Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը 30/03/2023 15:36 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք 30/03/2023 15:17 Տանձուտ գյուղում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք 30/03/2023 15:09 Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը․ Ղազինյան 30/03/2023 14:54 Կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան»-ի պանրի արտադրությունը 30/03/2023 14:43 Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև 30/03/2023 14:36 Հայաստանն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր 30/03/2023 14:33 Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր 30/03/2023 14:25 Երևանի որոշ հասցեներում և Կաթնառատում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 30/03/2023 14:17 Քրեակատարողական ծառայության պետը «Սևան» ՔԿՀ-ում զրուցել է դատապարտյալների և տեսակցության եկած հարազատների հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը