Այս կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզանից են հեռանում. Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտը»՝ շուտով

29/01/2016 20:02

Այս կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզանից են հեռանում. Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտը»՝ շուտով


Հատկապես վերջին շրջանում լավ ու վատ մի միտում կա գրական դաշտում. երիտասարդներն իրենց խոհերն ու ասելիքը քննարկում են ոչ թե այս ու այն պատի տակ, այլ՝ թուղթ ու գրչով: Մեկի մոտ ստացվում է, մյուսը՝ ձախողվում, բայց դե ո՞վ գիտե, գուցե հենց ա՞յսօր է ծնվում վաղվա Չարենցն ու Թումանյանը:

Aysor.am-ը զրուցել է գրող-աստվածաբան Դավիթ Սամվելյանի հետ, ում՝ թվով երրորդ՝ «Արտագաղթած կարոտ» ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 31-ին:

-Դավիթ, ժողովածուն կրում է նրանում տեղ գտած պատմվածքներից մեկի անունը. «Արտագաղթած կարոտ» պատմվածքը ե՞րբ ծնվեց:

-2014 թվականի դեկտեմբերին՝ մրցույթին մասնակցելու նպատակով: Չնայած, ես երբեք մրցույթների չեմ սիրել մասնակցել, ուղղակի «շախի» գցեցին, ես էլ համաձայնեցի:

-Ձեր կարոտդ մեկ տարեկան ու մի քիչ ավե՞լ է:

-Չէ, իմ կարոտը մեկ տարի չի, որ արտագաղթել է (ժպտում է): Երբ ինչ-որ մեկը քո կյանքից հեռանում է, նշանակում է՝ արտագաղթում է: Իսկ այս կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզանից են հեռանում, ու այդ հեռացումները ուղեկցվում են տխրության կամ ուրախության արցունքներով… Երբ երկրի սահմանները լքում են այլևս չվերադառնալու մտքով կամ լավ կյանքի ակնկալիքով, դա կոչում ենք արտագաղթ, իսկ երբ երկրագնդի սահմաններն ենք լքում, դա արդեն ոչ ինքնակամ արտագաղթ է դառնում կյանքից, այլ կերպ ասած՝ մահ...

-Կարոտից արտագաղթածն է՞լ միանգամից ծնվեց:

-Ոչ, ուղղակի զգացի, որ դա շարունակություն է պահանջում ու ծնվեց «Կարոտից արտագաղթածը»:

-Որպես բառախաղ է ընկալվում:

-Նման միտում չի եղել, դրանցից յուրաքանչյյուրը հստակ իմաստ ունի. երկու մարդկանց պատմություն է, որոնցից մեկը՝ տվյալ դեպքում աղջիկը, արտագաղթել է: Այդ ենթատեքստով՝ տվյալ պատմվածքների մեջ բազում թեմաներ են շոշափվում՝ մերօրյա Երևան, արտագաղթ, ծնող-երեխա հարաբերություններ: Շատ արդիական թեմաներ են շոշափվում, սակայն ոչ բոլորի դեպքում եմ ծավալվել: Իհարկե, այս ամենի հիմքում անձնական հարաբերություններն են:

-Համարձակ չէ՞ անձնական թեմային անդրադառնալը:

-Խոսքն իմ անձի մասին չէ, այլ ընդհանրապես: Շատերը չեն հավատում, որ գրողը թղթին է հանձնում նաև չզգացածը: Ես միշտ էլ սիրում եմ ու կարևոր չէ՝ ինչ-որ մեկին: Եթե իմ ճանապարհին հայտնվի այդ մեկն ու սերս նրան դիպչի, նշանակում է՝ ԻՆՔՆ է (ժպտում է):

-Բայց Ձեր «Արտագաղթած կարոտ» աշխատության մեջ կանացի անուն եք օգտագործում:

-Այո, դա բացառիկ դեպք է: Այդ պատմությունը տվյալ մարդու հետ կապ չունի, պարզապես երբ առաջին անգամ այդ անունը լսեցի՝ տպավորվեցի ու սիրահարվեցի անունին: Չէի ցանկանում հերոսուհուս սովորական, հերթական անուն տալ…

-Եթե չեմ սխալվում, սիրո դասական թեմայից զատ արծարծում եք նաև ժամանակակից խնդիրները:

-Փորձում եմ… Սերը միայն ինքն իրենով «ոչ մի բան» է: Ինձ համար այն լավ, բարի, դրական զգացողությունների ամբողջություն է: Երբ այդ ամենը նկատում ես նույն մարդու մեջ, կարողանում ես հանգիստ ասել՝ ես քեզ սիրում եմ: Չես կարող սիրել նրան, ումից դրական ոչինչ չես ստանում: Այ երբ այդ սերը պակասում է քո կողքից, առաջ են գալիս մնացած զգացողությունները՝ դատարկությունը, սառնությունը, հեռավորությունը, ցասումը, լռությունը կամ մեկ այլ բան: Ի դեպ, շարքերիցս մեկը, որը կոչվում է «7 վերք», հենց այս զգացումների մասին է: Իմ նպատակը ոչ թե սիրո մասին գրելն էր, այլ այն, որ մարդու ներաշխարհը ցույց տամ: Վերերկրային բաների մասին չեմ գրել ու ոչ էլ փորձել եմ փիլիսոփայել:

-Սիրահարվա՞ծ, թե կարոտած Դավիթն է գրիչն առավել հեշտությամբ ձեռքը վերցնում:

-(Մտածում է) գիտեք, կարոտ ասածն այնքան հարաբերական է. մարդ կա՝ կարոտելիս կատաղում է: Կարոտը հիշողություն է: Երբ ասում ես, որ ինչ որ մեկին կարոտում ես, նշանակում է՝ նա ուղեղիցդ, մտքիցդ դուրս չի գալիս, նրա ներկայությանն ես կարոտում: Դա նրա հետ կապված հիշողություն է, որը ցանկանում ես ներկա դառնա: Կարոտը ինչ որ մեկի պակասն է: Նա կարող է կողքիդ լինել, բայց միևնույն է՝ կարոտես: Որքան լցվում ես նրանով, միևնույն է՝ չի պակասում, չի թափվում քո մեջից: Սիրահարվածությունն էլ հարաբերական է: Մարդիկ այսօր համակրանք, կիրք, սեր՝ ամեն ինչ նույնացնում, սեր են անվանում: Այս զգացմունքների համար ոչ-ոք հստակ սահմանում չունի: Երբ հարցնում ես, թե դիմացինիդ ինչի՞ ես սիրում՝ ասում են, սերը հարցեր չի պահանջում: Նման բան չկա, ինչպե՞ս կարող է սերը հարցեր չպահանջել, չիմանաս, թե ինչի ես սիրում: Սա տարվածություն է, ոչ թե սեր: Ասեմ ավելին, մինչև մարդու հետ չապրես, չես կարող իմանալ՝ սիրո՞ւմ ես նրան, թե ոչ: Թե չէ այսօր աբսուրդ արտահայտություններ կլսես՝ հիմնականում աղջիկներից. «ինքը շատ վատ կողմեր ունի, շատ «լկտի ա», բայց ես իրեն սիրում եմ»: Հաճախ էլ ասում են՝ ես սիրում եմ, որ տղամարդն ինձ իշխում է: Հավատացեք, այդ աղջիկները նման տղաների հետ ամուսնանալուց մեկ ամիս հետո կսկսեն բողոքել:

-Այդ դեպքում, ի՞նչն է երիտասարդ աղջկա մոտ նման ճաշակ ձևավորում՝ թեկուզ մինչ ամուսնությունը:

-Ուղղակի այսօր մարդիկ իրենց զգացածն ու ցանկացածն անցկացնում են ոչ թե իրենց միջով, այլ նայում են, թե իրենց շրջապատում, հասարակության մեջ ինչն է շատ տարածված: Բոլորով սկսում են նույն կերպ մտածել, նույն բանը ցանկանալ: «Դա մոդա է, ժամանակակից է». սա է նրանց շարժիչ ուժը: Մեր ազգը «լոճվել է»:

-Նկատի ունեք՝ երե՞ս է առել:

-Չէ, նկատի ունեմ, որ «շպագատ» իջած վիճակում ենք, ճողվածք է առաջացել:  Մեր մշակույթը արևելյան մշակույթ է, որքան էլ փորձենք Եվրոպային նմանվել: Ապրելով ասիական, դեռևս սովետական, պապենական մտածելակերպով, ունենալով կարծրատիպ դարձած սկզբունքներ՝ ուզում ենք եվրոպական կյանքով ապրել: Բայց պետք է իմանալ, որ այս երկուսն անհամատեղելի են, պետք է լինի կամ նա, կամ նա: Երկփեղկվել, էստեղից-էնտեղից քեզ դուր եկածը վերցնել չի լինի: Կողմնորոշվելու խնդիր ունենք: Օրինակ, երիտասարդ աղջիկը մինչ ամուսնանալը պատրա՞ստ է կուսությունից զրկվել: Ոչ, դա մեզ մոտ ամոթ է համարվում: Աստված չանի, մեկի հետ քնեն՝ մտածում են, թե այդ տղան սիրահարված է ու պարտադիր պետք է ամուսնանան: Իսկ Եվրոպայում մարդիկ ուշ են ամուսնանում՝ 35-36 տարեկանում կամ դրանից հետո, բայց մինչ այդ իրենց կյանքում ունենում են մեկ կամ մի քանի զուգընկեր ու դա նորմալ է: Եթե քեզ ներքուստ ազատ մարդ ես համարում՝ ձերբազատվի կարծրատիպերիցդ: Դրա համար էլ այսօր երիտասարդները հոգեվբանական բազում խնդիրներ ունեն, որոնք վերածվում են հոգեկանի… Հիշեք, ազատ լինել՝ չի նշանակում «լկտի» ու «փչացած», սանձարձակ լինել:

-Ազատությունը շոշափվո՞ւմ է Ձեր ստեղծագործություններում:

-Իմ կարծիքով, ցանկացած ստեղծագործություն էլ ազատության շոշափելիք է: Չէ՞ որ դու քո գրելու մեջ ազատ ես: Իսկ եթե այդպես չէ՝ միտքդ ազատ չես արտահայտում, կաղապարված ես գրում, ուրեմն դու գրող չես: Առավելագույնը, կարող ես հոդվածագիր դառնալ:

-Դավիթ, բայց մեկ այլ ծայրահղություն էլ կա. երբ գրողի գրիչը չափազանց ազատ է լինում, երբեմն սանձարձակության է հասնում:

-Դեմ եմ այդ մոտեցմանը, ամեն մարդ պետք է հաշվետու լինի իր բարոյականությամբ: Ինքս դեմ եմ մեր օրերի տենդենցին՝ ժարգոնով գրելուն: Այդ գրողները մտածում են, թե դա ֆոլկլյորային է, մեկ-մեկ էլ պատճառաբանում են, թե ամեն ժամանակաշրջան իր գրական լեզուն է թելադրում: Համաձայն չեմ, պետք չէ բարբառն ու փողոցային լեզուն խառնել իրար: Դրանք տարբեր բաներ են: Գրվածքներում այնքան «քֆուր» են գրում՝ էլ դու սուս: Անձամբ ես խուսափում եմ նման բառապաշարից: Ինձ համար առաջնային է նաև գրական գեղեցիկ լեզուն: Մեկ-մեկ էլ գրական էրոտիկ ժանրը խառնում են «պոռնոյի» հետ… Շատ տաքացա, բայց ես այն անհատը չեմ, որ պետք է աջ ու ձախ «քլնգեմ», ամեն մեկի գործն է՝ ինչ ուզում են թող գրեն, ուղղակի նեղվում եմ, որ մեծամասնություն են կազմում ժարգոնային ու էրոտիկ գրողները:

-Այս դեպքում ծեծված խոսք կա՝ պահանջարկն է ծնում առաջարկ:

-Բայց մենք այն երկիրը չենք, որը պետք է առաջնորդվի պահանջարկով (ժպտում է)…

-Շնորհակալ եմ զրույցի համար: Նախապես շնորհավորում եմ: Սպասենք Ձեր ընթերցողի արձագանքներին:

-Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի համար: Բոլորին սիրով կսպասեմ շնորհանդեսին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 24/04/2024 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր 24/04/2024 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ 24/04/2024 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը 24/04/2024 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 24/04/2024 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել 24/04/2024 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 24/04/2024 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար 24/04/2024 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան 24/04/2024 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում 24/04/2024 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը 24/04/2024 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին 24/04/2024 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան