Այս կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզանից են հեռանում. Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտը»՝ շուտով

29/01/2016 20:02

Այս կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզանից են հեռանում. Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտը»՝ շուտով


Հատկապես վերջին շրջանում լավ ու վատ մի միտում կա գրական դաշտում. երիտասարդներն իրենց խոհերն ու ասելիքը քննարկում են ոչ թե այս ու այն պատի տակ, այլ՝ թուղթ ու գրչով: Մեկի մոտ ստացվում է, մյուսը՝ ձախողվում, բայց դե ո՞վ գիտե, գուցե հենց ա՞յսօր է ծնվում վաղվա Չարենցն ու Թումանյանը:

Aysor.am-ը զրուցել է գրող-աստվածաբան Դավիթ Սամվելյանի հետ, ում՝ թվով երրորդ՝ «Արտագաղթած կարոտ» ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 31-ին:

-Դավիթ, ժողովածուն կրում է նրանում տեղ գտած պատմվածքներից մեկի անունը. «Արտագաղթած կարոտ» պատմվածքը ե՞րբ ծնվեց:

-2014 թվականի դեկտեմբերին՝ մրցույթին մասնակցելու նպատակով: Չնայած, ես երբեք մրցույթների չեմ սիրել մասնակցել, ուղղակի «շախի» գցեցին, ես էլ համաձայնեցի:

-Ձեր կարոտդ մեկ տարեկան ու մի քիչ ավե՞լ է:

-Չէ, իմ կարոտը մեկ տարի չի, որ արտագաղթել է (ժպտում է): Երբ ինչ-որ մեկը քո կյանքից հեռանում է, նշանակում է՝ արտագաղթում է: Իսկ այս կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզանից են հեռանում, ու այդ հեռացումները ուղեկցվում են տխրության կամ ուրախության արցունքներով… Երբ երկրի սահմանները լքում են այլևս չվերադառնալու մտքով կամ լավ կյանքի ակնկալիքով, դա կոչում ենք արտագաղթ, իսկ երբ երկրագնդի սահմաններն ենք լքում, դա արդեն ոչ ինքնակամ արտագաղթ է դառնում կյանքից, այլ կերպ ասած՝ մահ...

-Կարոտից արտագաղթածն է՞լ միանգամից ծնվեց:

-Ոչ, ուղղակի զգացի, որ դա շարունակություն է պահանջում ու ծնվեց «Կարոտից արտագաղթածը»:

-Որպես բառախաղ է ընկալվում:

-Նման միտում չի եղել, դրանցից յուրաքանչյյուրը հստակ իմաստ ունի. երկու մարդկանց պատմություն է, որոնցից մեկը՝ տվյալ դեպքում աղջիկը, արտագաղթել է: Այդ ենթատեքստով՝ տվյալ պատմվածքների մեջ բազում թեմաներ են շոշափվում՝ մերօրյա Երևան, արտագաղթ, ծնող-երեխա հարաբերություններ: Շատ արդիական թեմաներ են շոշափվում, սակայն ոչ բոլորի դեպքում եմ ծավալվել: Իհարկե, այս ամենի հիմքում անձնական հարաբերություններն են:

-Համարձակ չէ՞ անձնական թեմային անդրադառնալը:

-Խոսքն իմ անձի մասին չէ, այլ ընդհանրապես: Շատերը չեն հավատում, որ գրողը թղթին է հանձնում նաև չզգացածը: Ես միշտ էլ սիրում եմ ու կարևոր չէ՝ ինչ-որ մեկին: Եթե իմ ճանապարհին հայտնվի այդ մեկն ու սերս նրան դիպչի, նշանակում է՝ ԻՆՔՆ է (ժպտում է):

-Բայց Ձեր «Արտագաղթած կարոտ» աշխատության մեջ կանացի անուն եք օգտագործում:

-Այո, դա բացառիկ դեպք է: Այդ պատմությունը տվյալ մարդու հետ կապ չունի, պարզապես երբ առաջին անգամ այդ անունը լսեցի՝ տպավորվեցի ու սիրահարվեցի անունին: Չէի ցանկանում հերոսուհուս սովորական, հերթական անուն տալ…

-Եթե չեմ սխալվում, սիրո դասական թեմայից զատ արծարծում եք նաև ժամանակակից խնդիրները:

-Փորձում եմ… Սերը միայն ինքն իրենով «ոչ մի բան» է: Ինձ համար այն լավ, բարի, դրական զգացողությունների ամբողջություն է: Երբ այդ ամենը նկատում ես նույն մարդու մեջ, կարողանում ես հանգիստ ասել՝ ես քեզ սիրում եմ: Չես կարող սիրել նրան, ումից դրական ոչինչ չես ստանում: Այ երբ այդ սերը պակասում է քո կողքից, առաջ են գալիս մնացած զգացողությունները՝ դատարկությունը, սառնությունը, հեռավորությունը, ցասումը, լռությունը կամ մեկ այլ բան: Ի դեպ, շարքերիցս մեկը, որը կոչվում է «7 վերք», հենց այս զգացումների մասին է: Իմ նպատակը ոչ թե սիրո մասին գրելն էր, այլ այն, որ մարդու ներաշխարհը ցույց տամ: Վերերկրային բաների մասին չեմ գրել ու ոչ էլ փորձել եմ փիլիսոփայել:

-Սիրահարվա՞ծ, թե կարոտած Դավիթն է գրիչն առավել հեշտությամբ ձեռքը վերցնում:

-(Մտածում է) գիտեք, կարոտ ասածն այնքան հարաբերական է. մարդ կա՝ կարոտելիս կատաղում է: Կարոտը հիշողություն է: Երբ ասում ես, որ ինչ որ մեկին կարոտում ես, նշանակում է՝ նա ուղեղիցդ, մտքիցդ դուրս չի գալիս, նրա ներկայությանն ես կարոտում: Դա նրա հետ կապված հիշողություն է, որը ցանկանում ես ներկա դառնա: Կարոտը ինչ որ մեկի պակասն է: Նա կարող է կողքիդ լինել, բայց միևնույն է՝ կարոտես: Որքան լցվում ես նրանով, միևնույն է՝ չի պակասում, չի թափվում քո մեջից: Սիրահարվածությունն էլ հարաբերական է: Մարդիկ այսօր համակրանք, կիրք, սեր՝ ամեն ինչ նույնացնում, սեր են անվանում: Այս զգացմունքների համար ոչ-ոք հստակ սահմանում չունի: Երբ հարցնում ես, թե դիմացինիդ ինչի՞ ես սիրում՝ ասում են, սերը հարցեր չի պահանջում: Նման բան չկա, ինչպե՞ս կարող է սերը հարցեր չպահանջել, չիմանաս, թե ինչի ես սիրում: Սա տարվածություն է, ոչ թե սեր: Ասեմ ավելին, մինչև մարդու հետ չապրես, չես կարող իմանալ՝ սիրո՞ւմ ես նրան, թե ոչ: Թե չէ այսօր աբսուրդ արտահայտություններ կլսես՝ հիմնականում աղջիկներից. «ինքը շատ վատ կողմեր ունի, շատ «լկտի ա», բայց ես իրեն սիրում եմ»: Հաճախ էլ ասում են՝ ես սիրում եմ, որ տղամարդն ինձ իշխում է: Հավատացեք, այդ աղջիկները նման տղաների հետ ամուսնանալուց մեկ ամիս հետո կսկսեն բողոքել:

-Այդ դեպքում, ի՞նչն է երիտասարդ աղջկա մոտ նման ճաշակ ձևավորում՝ թեկուզ մինչ ամուսնությունը:

-Ուղղակի այսօր մարդիկ իրենց զգացածն ու ցանկացածն անցկացնում են ոչ թե իրենց միջով, այլ նայում են, թե իրենց շրջապատում, հասարակության մեջ ինչն է շատ տարածված: Բոլորով սկսում են նույն կերպ մտածել, նույն բանը ցանկանալ: «Դա մոդա է, ժամանակակից է». սա է նրանց շարժիչ ուժը: Մեր ազգը «լոճվել է»:

-Նկատի ունեք՝ երե՞ս է առել:

-Չէ, նկատի ունեմ, որ «շպագատ» իջած վիճակում ենք, ճողվածք է առաջացել:  Մեր մշակույթը արևելյան մշակույթ է, որքան էլ փորձենք Եվրոպային նմանվել: Ապրելով ասիական, դեռևս սովետական, պապենական մտածելակերպով, ունենալով կարծրատիպ դարձած սկզբունքներ՝ ուզում ենք եվրոպական կյանքով ապրել: Բայց պետք է իմանալ, որ այս երկուսն անհամատեղելի են, պետք է լինի կամ նա, կամ նա: Երկփեղկվել, էստեղից-էնտեղից քեզ դուր եկածը վերցնել չի լինի: Կողմնորոշվելու խնդիր ունենք: Օրինակ, երիտասարդ աղջիկը մինչ ամուսնանալը պատրա՞ստ է կուսությունից զրկվել: Ոչ, դա մեզ մոտ ամոթ է համարվում: Աստված չանի, մեկի հետ քնեն՝ մտածում են, թե այդ տղան սիրահարված է ու պարտադիր պետք է ամուսնանան: Իսկ Եվրոպայում մարդիկ ուշ են ամուսնանում՝ 35-36 տարեկանում կամ դրանից հետո, բայց մինչ այդ իրենց կյանքում ունենում են մեկ կամ մի քանի զուգընկեր ու դա նորմալ է: Եթե քեզ ներքուստ ազատ մարդ ես համարում՝ ձերբազատվի կարծրատիպերիցդ: Դրա համար էլ այսօր երիտասարդները հոգեվբանական բազում խնդիրներ ունեն, որոնք վերածվում են հոգեկանի… Հիշեք, ազատ լինել՝ չի նշանակում «լկտի» ու «փչացած», սանձարձակ լինել:

-Ազատությունը շոշափվո՞ւմ է Ձեր ստեղծագործություններում:

-Իմ կարծիքով, ցանկացած ստեղծագործություն էլ ազատության շոշափելիք է: Չէ՞ որ դու քո գրելու մեջ ազատ ես: Իսկ եթե այդպես չէ՝ միտքդ ազատ չես արտահայտում, կաղապարված ես գրում, ուրեմն դու գրող չես: Առավելագույնը, կարող ես հոդվածագիր դառնալ:

-Դավիթ, բայց մեկ այլ ծայրահղություն էլ կա. երբ գրողի գրիչը չափազանց ազատ է լինում, երբեմն սանձարձակության է հասնում:

-Դեմ եմ այդ մոտեցմանը, ամեն մարդ պետք է հաշվետու լինի իր բարոյականությամբ: Ինքս դեմ եմ մեր օրերի տենդենցին՝ ժարգոնով գրելուն: Այդ գրողները մտածում են, թե դա ֆոլկլյորային է, մեկ-մեկ էլ պատճառաբանում են, թե ամեն ժամանակաշրջան իր գրական լեզուն է թելադրում: Համաձայն չեմ, պետք չէ բարբառն ու փողոցային լեզուն խառնել իրար: Դրանք տարբեր բաներ են: Գրվածքներում այնքան «քֆուր» են գրում՝ էլ դու սուս: Անձամբ ես խուսափում եմ նման բառապաշարից: Ինձ համար առաջնային է նաև գրական գեղեցիկ լեզուն: Մեկ-մեկ էլ գրական էրոտիկ ժանրը խառնում են «պոռնոյի» հետ… Շատ տաքացա, բայց ես այն անհատը չեմ, որ պետք է աջ ու ձախ «քլնգեմ», ամեն մեկի գործն է՝ ինչ ուզում են թող գրեն, ուղղակի նեղվում եմ, որ մեծամասնություն են կազմում ժարգոնային ու էրոտիկ գրողները:

-Այս դեպքում ծեծված խոսք կա՝ պահանջարկն է ծնում առաջարկ:

-Բայց մենք այն երկիրը չենք, որը պետք է առաջնորդվի պահանջարկով (ժպտում է)…

-Շնորհակալ եմ զրույցի համար: Նախապես շնորհավորում եմ: Սպասենք Ձեր ընթերցողի արձագանքներին:

-Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի համար: Բոլորին սիրով կսպասեմ շնորհանդեսին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:14 Թարմություն՝ ԱԱԾ-ում. Ազգային անվտանգության ծառայությունը նոր կայք ունի Այսօր, 11:04 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 10:45 Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության Այսօր, 10:37 Նեպալում հուղարկավորության արարողություն վերադարձող բեռնատարն ուղևորների հետ անդունդն է ընկել Այսօր, 10:29 «Լուսավոր Հայաստանի» մեծ ու փոքր մանրադրամները հանդիպում էին ՀՀԿ-ականների հետ ու քննարկում՝ ինչպես տապալել Նիկոլի շարժումը. Ուրիխանյանը խոստանում է մանրամասներ Այսօր, 10:22 Իշխանությանը հարկավոր են ոչ միայն բանիմաց, այլև կոռուպցիոն պատմություններում նախկինում չխատնված մարդիկ. «Փաստ» Այսօր, 10:19 Շիրակում Նազելի Բաղդասարյանն ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Հրապարակ» Այսօր, 10:15 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է Այսօր, 10:05 Հայտնաբերվել է քրգործով հետախուզվող Գագիկ Կարապետյանը. «Ժողովուրդ» Այսօր, 10:02 Մուկուչյանը՝ Փաշինյանի իշխանության սպասարկո՞ւն. «Հրապարակ» Այսօր, 10:00 Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հայտնաբերվել են բազմամիլիոնանց չարաշահումներ. «Ժամանակ» Այսօր, 09:57 Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը սոցցանցերում զբաղված է ներկա տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով. «Հրապարակ» Այսօր, 09:55 Կավելանան ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը. «Ժողովուրդ» Այսօր, 09:52 Առաջիկայում Արցախում նոր փոփոխությունների ականատես կլինենք. «168 Ժամ» Այսօր, 09:39 Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների. կարժեզրկվի դրամը. «Ժամանակ» 14/12/2018 22:01 Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները. Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ 14/12/2018 20:59 ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել 14/12/2018 20:47 «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ 14/12/2018 20:27 Մեծ հնարավորություններ են բացվում հայ-կանադական հարաբերություններն առավել զարգացնելու համար. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ 14/12/2018 19:04 «Ձյունանուշ» ֆիլմն իրական հեքիաթ է. նոր մանկական արկածային-կատակերգական ֆիլմն արդեն էկրաններին է 14/12/2018 18:52 Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար 14/12/2018 18:46 Samsung-ը Չինաստանում փակում է բջջային սարքերի գործարանը 14/12/2018 18:35 Մակրոնը Ստրասբուրգ կայցելի՝ ահաբեկչության հետ կապված 14/12/2018 18:28 Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության. Փաշինյան 14/12/2018 18:23 Զինված ուժերին վերաբերող ՄԻԵԴ-ի վճիռների հարցը քննարկվել է Դավիթ Տոնոյանի հետ 14/12/2018 18:11 Apple-ը Չինաստանում կթարմացնի iPhone-ի ծրագրային ապահովումը 14/12/2018 18:04 Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական շրջանները Ադրբեջանի զինված ուժերի փոխարեն կհսկեն սահմանապահները 14/12/2018 18:00 Լոնդոնում Brexit-ի կողմնակիցները արգելափակել են Վեստմինստերյան կամուրջը 14/12/2018 17:57 Ջերմոցատերերը գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները 14/12/2018 17:48 Bitwala բլոկչեյն-ստարտափը գործարկել է առաջին կրիպտոբանկը 14/12/2018 17:39 Ֆրանսիայի առաջատար արհմիություն կոչ է անում ավելացնել բողոքի ակցիաների թիվը 14/12/2018 17:28 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածը դժվարանցանելի է 14/12/2018 17:26 Հայաստանն՝ առանց որբերի. դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հիմնած կազմակերպությունն աջակցելու է մանկատներում հայտնված փոքրիկներին և նրանց ընտանիքներին 14/12/2018 17:23 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև 14/12/2018 17:15 Սենեն Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 14/12/2018 17:04 Պեսկովը հայտնել է, թե երբ է կայանալու Պուտին-Լուկաշենկո հանդիպումը 14/12/2018 16:55 Կոսովոյի խորհրդարանը հաստատել է բանակի ստեղծումը 14/12/2018 16:53 Քոչարյանի պաշտպանական թիմը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան 14/12/2018 16:47 Լուկաշենկո. Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին վերադարձնել 5 շրջան 14/12/2018 16:37 Շարունակելու ենք աշխատել ու ներկայացնել մեր փաստարկները՝ հիմնավորելով մեր անմեղությունը. Արմեն Գևորգյան 14/12/2018 16:20 Լոնդոնում կողոպտել են Պոլ Մակկարտնիի տունը 14/12/2018 16:11 Արմեն Գևորգյանը չկալանավորվեց 14/12/2018 16:06 ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն. ԿԲ 14/12/2018 16:03 Վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը 14/12/2018 16:00 Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության պահանջը, և անմեղ ճանաչված անձին դատապարտել 9 տարվա ազատազրկման 14/12/2018 15:52 Բանտում պատիժը կրող լրագրող Արմենակ Դավթյանը նախարարի մրցանակի է արժանացել 14/12/2018 15:50 Կույր աղջիկը սերֆինգով է զբաղվում (Տեսանյութ) 14/12/2018 15:42 Նյու Ջերսիի մայրուղու վրա փողեր են թափվել (Տեսանյութ) 14/12/2018 15:26 Լուկաշենկո. Ես ներողություն եմ խնդրել Նիկոլից, Պուտինը ներողություն է խնդրել բոլորից 14/12/2018 15:24 Հորդորում ենք թվականների հետ «թվով» բառաձևը չգործածել. Լեզվի պետական կոմիտեն դիմել է լրատվամիջոցներին 14/12/2018 15:20 Լուկաշենկո. Երևանը հրաժարվել է «Պոլոնեզ» համալիրների մատակարարումներից 14/12/2018 15:12 Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. Դավիթ Բաբայան 14/12/2018 15:01 Ուրսուլա Բերնսը նշանակվել է ՎԵՈՆ խմբի գլխավոր տնօրեն 14/12/2018 14:55 Մահացել է ամերիկացի երգչուհի Նենսի Ուիլսոնը 14/12/2018 14:50 Կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն 14/12/2018 14:45 Թուրքիան սպառնում է ներխուժել Մանբիջ 14/12/2018 14:37 Իսրայելցի զինվորականները ՀԱՄԱՍ-ի 37 ակտիվիստի են ձերբակալել Ռամալլահում 14/12/2018 14:29 ԵՄ-ի գագաթնաժողովը հաստատում է՝ Brexit-ի շուրջ նոր բանակցություններ չեն լինի 14/12/2018 14:29 Լուկաշենկոն դիմել է Հայաստանին. Ինչու՞ եք վախենում բելառուսներից. մենք օտար չենք 14/12/2018 14:28 Ամասիայում բրդի վերամշակման գործարանի բացումը նախատեսվում է 2019 թվականի գարնանը 14/12/2018 14:21 «Яндекс» որոնողական համակարգը հայտնել է Պորոշենկոյի մահվան օրը 14/12/2018 14:13 Առաջնորդվել եմ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքով. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) 14/12/2018 14:06 Ստրասբուրգի հրաձիգի եղբայրներից մեկն Ալժիրում ձերբակալվել է 14/12/2018 14:00 Լեհական հոլդինգը մտադիր է Հայաստանում տրակտորների արտադրություն սկսել 14/12/2018 13:52 Մենք զգացինք Ալիևի անկեղծ պատրաստակամությունը Ղարաբաղի շուրջ կառուցողական լուծումներ փնտրելու հարցում. Լավրով 14/12/2018 13:50 Լիահույս եմ, որ այսուհետ ևս իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված պահելու անկոտրում վճռականությունը. Գեներալ Մնացականյան 14/12/2018 13:46 Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին 14/12/2018 13:40 ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն. պաշտոնական 14/12/2018 13:34 Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊԲ շտաբի պետ. պաշտոնական 14/12/2018 13:31 Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվեց ՊԲ հրամանատար. պաշտոնական 14/12/2018 13:30 «Լուսավոր Հայաստանը» կլինի կառուցողական ընդդիմության դաշտում, բայց շատ հարցերում չի հակադրվի «Իմ քայլին». Խոսրով Հարությունյան 14/12/2018 13:17 ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվելու է Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն 14/12/2018 13:17 Նավթի համաշխարհային գներն աճում են 14/12/2018 13:06 «Արսենալն» առանց պարտությունների շարքը շարունակում է 14/12/2018 12:53 Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ 14/12/2018 12:49 Լևոն Մնացականյանն ազատվեց. Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին (Տեսանյութ) 14/12/2018 12:41 Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են 14/12/2018 12:32 Հնդկաստանում կայացել է միլիարդատերերի «ոսկե հարսանիքը», հյուրերի թվում էին Հիլարի Քլինթոնն ու Ջոն Քերրին (Տեսանյութ, լուսանկարներ) 14/12/2018 12:26 Բուդապեշտում բողոքի ակցիան ավարտվել է բախումներով 14/12/2018 12:18 Արման Թաթոյանն այցելել և առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ 14/12/2018 12:09 Ավարտվել է «Չարի հպումը» միստիկ սերիալի նկարահանումները Հայաստանում 14/12/2018 11:56 Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն հանրությանը. փոխքաղաքապետն այցելել է այգի 14/12/2018 11:47 Հայաստանում միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը 14/12/2018 11:40 Հայտնի են 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը 14/12/2018 11:34 «Վալլեքսի» նախագահը հանձնարարել է երկու ամսով հետաձգել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման գործընթացը 14/12/2018 11:27 Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է 14/12/2018 11:20 2018-ին Հայաստանում արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ 14/12/2018 11:11 Ձերբակալվել է «Հայփոստ» ընկերության երկու աշխատակից 14/12/2018 11:04 ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը 14/12/2018 10:57 «Վագա Ֆարմն»՝ ընդդեմ «Նատալի Ֆարմի» և «Ալֆա ֆարմի». ՏՄՊՊՀ-ը քննում է գործը 14/12/2018 10:48 Կրկնակի վրաերթ՝ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է 14/12/2018 10:40 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 14/12/2018 10:31 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ մաղթելով անձնական երջանկություն 14/12/2018 10:19 «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժել է մարզադաշտ (լուսանկարներ, տեսանյութ) 14/12/2018 10:11 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը 14/12/2018 10:00 «Ժամանակ». Ծառուկյանը կարող է մեղադրվել խարդախության մեջ 14/12/2018 09:58 «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը 14/12/2018 09:56 «Հրապարակ». Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի 14/12/2018 09:53 «Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել 14/12/2018 09:49 «Ժողովուրդ». Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սև ցուցակում

Տվյալ բաժնի վերջին նյութերը