05/02/2016 12:12
Ա. Վարդանյան. ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կռիվ գցելն անլուրջ գործ է
Ինչ ձևաչափ էլ որոշվի համագործակցության համար, մեզ անհրաժեշտ է երեք մեխանիզմ. Ժամանակ, աշխատանք և քննարկում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի մասին:
«Նոր համագործակցության համար՝ լինի դա կոալիցիա, թե որևէ այլ ձևաչափ, կպահանջվի համատեղ մեխանիզմների մշակում: Մենք գիտենք, որ այս երկիրն ունի պրոբլեմներ և դրա համար քայլեր ենք ձենարկում: Սա ևս ենթադրում է ժամանակ: Պետք է քննակել և օպտիմալացնել մեր դիրքորոշումները, հիմնական խնդիրը սա է: Որքան էլ տարբեր աշտարակներից փորձեր են արվում մեր մեջ կռիվ գցել իրենց ենթադրություններով, նախ պետք է հասկանալ, որ կռիվ գցելն անլուրջ գործ է: Մենք լուրջ մարդիկ ենք և պետք է կարևորն անկարևորից զանազանել: Պետք է հասկանանք նաև, որ, ուզենք թե չուզենք, նոր համակարգը սկիզբ կդնի միակուսակցական որոշումների ավարտին»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորը նկատեց, որ շատերն այսօր չեն ուզում հասկանալ ու ընկալել, որ արդեն Հայաստանում ձևավորվել է նոր քաղաքական մթնոլորտ. «Պետք է հասկանանք, որ տարբեր քաղաքական ուժերի հետ պետք է համաձայնեցնել մեր դիրքորոշումները: Մեկը հայտարարում է, թե Մոսկվայից են որոշել, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է միասին լինեն, բայց մոռանում են, որ ժամանակին իրենք էին կոկորդ պատռում, որ պետք է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Տեսեք ո՞վ է խոսում վարկաբեկվածությունից, ո՞ւմ սայթերը…»: