08/02/2016 15:18
Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. Զ. Փոստանջյանը հանձնեց իր փաստաթղթերը
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ ՀՀ Օմբուդսմենի պաշտոնում առաջադրվելու համար: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նա նաև նշեց, որ հանձնաժողովի նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին, որի ժամանակ ձայների մեծամասնության սկզբունքով կընտրվի Մարդու իարվունքների պաշտպանի միայն մեկ թեկնածու, որն էլ կառաջադրվի ԱԺ լիագումար նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրության:
Հիշեցնենք, ՄԻ պաշտպանի պաշտոնի համար ՀՀԿ թեկնածուն Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է, իսկ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջադրել է Նարոկ Ալոյանին: