10/02/2016 11:33
ԱՄՆ Տնտեսական աջակցության հիմնադրամի կողմից 2017թ-ին Հայաստանը կստանա $22,412,000, Ադրբեջանը՝ $10.936.000
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում ներկայացրել է 2017թ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը։ 2017թ ֆինանսական տարվա բյուջեի նախագծի համաձայն՝ Հայաստանը Տնտեսական աջակցության հիմնադրամի կողմից կստանա $22,412,000, Ադրբեջանը՝ $10.936.000, իսկ Վրաստանը՝ $63 միլիոն:
Թմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավակարգի աջակցման համար Հայաստանը ստանալու է $1.7 միլիոն, Վրաստանը՝ $4 միլիոն:
Միջազգային ռազմական կրթության ու դասընթացների համար Հայաստանը կստանա $600.000, Ադրբեջանը՝ $600.000, իսկ Վրաստանը՝ $2.2 միլիոն, Թուրքիան՝ $3,200 միլիոն:
Հայաստանին հատկացվելիք Օտարերկրյան ռազմական ֆինանսավորումը կազմելու է $1 միլիոն, Ադրբեջանը $1 միլիոն, իսկ Վրաստանը $20 միլիոն:
Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անցած տարվա ներկայացված 2016թ բյուջեի համեմատ ՀՀ-ին տրամադրվող տնտեսական օգնությունը 22%-ով բարձր է ՝ ավելի քան $40,000,000:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ 2017թ ֆինանսական տարվա բյուջեի նախագծում ԼՂ-ին տրամդվող օգնության մասին տվյալներ չկան, չնայած այն հանգամանքին, որ վերջին մի քանի տարիների ըթնացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) տարելկան $1,500,000 է հատկացրել ԼՂ-ին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը նշել է, որ ԱՀՀ-ի համար 2017թ. գերակա խնդիր է լինելու Լեռնային Ղարաբաղին առնվազն 5 մլն դոլար օգնություն ցուցաբերելը, որն ուղղված է լինելու հումանիտար եւ զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Լեդի Կոքսի վերականգնողական կենտրոնի մոդերնիզացմանը եւ ընդլայնմանը։
Ավելի վաղ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Սենատից և ներկայացուցիչների պալատից խնդրել է աջակցել ամերիկահայերի արտաքին օգնության այլ գերակա ուղղություններին, որոնց թվում են.
Ադրբեջանին ԱՄՆ հատկացրած օգնության զրոյացում, քանի դեռ այդ երկրի նախագահը համաձայնություն չի տվել դիպուկահարներին եւ ծանր զինատեսակները հետ քաշելու մասին սենատորներ Ռոյսի եւ Էնգելի պայմաններին։
Հայաստանին առնվազն 40 մլն դոլար հատկացնել առետրային եւ ներդրումային հարաբերությունների զարգացման համար։
Հայաստանին արտահերթ կարգով առնվազն 10 մլն դոլար հատկացնել Մերձավոր Արեւելքից Հայաստան ժամանած մոտ 20 հազար սիրիացիներին տեղավորելու համար։