11/02/2016 11:27
«Ռոսսելխոզնադզորը» ներողություն է խնդրել՝ հայկական տոմատը վիրավորելու համար
ՌԴ Կրասնոդարի երկրամասում և Ադիգեյա Հանրապետությունում «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցչությունը ներողություն են խնդրում երեկ հրապարակված այն տեղեկատվության համար, որ Հայաստանից ներկրվող տոմատի խմբաքանակում հայտնաբերվել է հարավաֆրիկյան տոմատի ցեց:
Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է.
«Կան կասկածներ, որ տվյալ խմբաքանակն ուղարկվել է այլ երկրից կեղծ փաստաթղթերով: Ներկայումս ընթանում է փաստաթղթերի ուսումնասիրություն»:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանից ՌԴ Կրասնոդարի երկրամաս 22 տոննա տոմատի ներմուծումը՝ խմբաքանակում հարավամերիկյան տոմատի ցեցի առկայության պատճառով: