12/02/2016 09:57
«Հանրապետություն» կուսակցությունը մերժել է միասնական հանրահավաք անելու՝ «Նոր Հայաստանի» առաջարկը
«Ժամանակի» փոխանցմամբ՝ «Հանրապետություն» կուսակցությունը մերժել է մարտի 1-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցելու մասին «Նոր Հայաստանի» առաջարկը:
«Ես երբեք ապրիլի 24-ը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը չեմ համարել հանրահավաքի օր և չեմ նախաձեռնել»,- կայքերից մեկին ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ օրերին մասնակցել է միայն հիշատակի արարողություններին: