12/02/2016 09:26
Շավարշ Քոչարյանի լոբբինգով զբաղվում է նախկին վարչապետը
Ակտիվանում են այն լուրերը, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում Օլեգ Եսայանին կփոխարինի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ լուրերի՝ Շ. Քոչարյանի լոբբինգով զբաղվում է նախկին վարչապետ, իսկ այժմ ԵՏՄ նախարարների հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Այս մասին գրել է «Իրավունքը»՝ հավելելով, որ Սարգսյանը և Քոչարյանը միասին երկար ժամանակ եղել են ԱԺՄ կուսակցության շարքերում: