18/02/2016 18:16
Վ. Բոստանջյանը՝ ուրվական. Վահան Բաբայանն է մեկնաբանում
«Ուրվական քաղաքական գործիչների հայտարարությունները մեկնաբանելու սովորություն չունեմ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ, համանուն խմբակցության անդամ Վահան Բաբայանը՝ հրաժարվելով մեկնաբանել նախկին ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հայտարարությունը:
Նշենք, որ նախկին պատգամավոր Վարդան Բոստաջնյանը երեկ հայտարարել է, թե ԲՀԿ-ն արդեն սպառել է իրեն, ուստի «իմաստ էլ չկա խոսել այս կուսակցության իրականացրած քաղաքականության ու կեցվածքի մասին»: