26/04/2016 11:31
Հալեպում հայեր են զոհվել
Սիրիայի ընդդիմադիր տարբեր զինված խմբավորումների կողմից ապրիլի 25-ին Հալեպի տարբեր շրջաններ ենթարկվել են ինտենսիվ հրթիռակոծումների:
Ինչպես տեղեկանում ենք Գանձասար պարբերականի Facebook-յան էջից՝ հրթիռակոծության հետևանքով տուժել է Հալեպի Սուլեյմանիե թաղամասը: Նախանականա տեղեկություններով կան մարդկային զոհեր, հասցվել է մեծ մասշտաբի նյութական վնաս:
Զոհերի թվում կան երկու հայեր, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ: Վիրավորների թվում ևս կան երեք հայեր: