26/04/2016 15:49
Հակառակորդի կողմից Մարտակերտի ու Մատաղիսի արկակոծման հետևանքները. Լուսանկարներ
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, անցած գիշեր, հակառակորդը, օգտագործելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր հրետանային զինատեսակները, արկակոծման է ենթարկել ոչ միայն մարտական հենակետերը, այլև Մարտակերտ և Մատաղիս խաղաղ բնակավայրերը:
ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը ներկայացրել է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները: