03/05/2016 09:56
Միհրան Պողոսյանի օֆշորի գործով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել
«Հայկական ժամանակին» հայտնի դարձել, որ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:
Քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել են ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը: Համաձայն գաղտնազերծված որոշ փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: