06/05/2016 20:53
Պուտինը Ճապոնիային համարում է լուրջ գործընկեր Ռուսաստանի համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիային համարում է լուրջ գործընկեր իր երկրի համար, այդ իսկ պատճառով վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ մտադիր է քննարկել երկկողմանի համագործակցության զարգացման հետ կապված մի շարք հարցեր, հայտնում է ТАСС-ը:
«Ճապոնիան ուղղակի հարևան չէ, այլ շատ կարևոր գործընկեր է Ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մենք մի շարք հարցեր պետք է քննարկենք»,- նշել է ՌԴ առաջնորդը Աբեի հետ հանդիպման ժամանակ: