17/05/2016 18:26
Գերմանացի պատգամավոր. Պայքարոմ ենք ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլև ԳԴՀ պատասխանատվության վերհանման համար
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի քննարկումը կարևոր է, քանի որ միայն ճանաչելով է հնարավոր կանխել նոր ցեղասպանությունները, այսօր ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեին և Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերի ու Հասան Բուրգուջօղլուին,ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
Ի պատասխան՝ Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն նշել է, որ իր կուսակցությունը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման, այլև Գերմանիայի՝ այդ հարցում պատասխանատվության վերհանման համար: