18/05/2016 11:53
ՖԻԴԵ-ի նախագահն առաջարկել է Հայաստանին ու Ադրբեջանին շախմատ խաղալ
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է Հայաստանին ու Ադրբեջանին համացանցով շախմատային խաղ անցկացնել, քանի որ շախմատը նպաստում է փոխըմբռնմանը, տեղեկացնում է ռադիո Sputnik-ը:
Իլյումժինովն իր առաջարկն արել է Սերժ Սարգսյանին, ով, ըստ ՖԻԴԵ-ի նախագահի, մեծ հաճույքով համաձայնել է:
«Մայիսի 24-ին Բաքվում հանդիպելու եմ Ադրբեջանի ղեկավարության հետ ու նույն առաջարկը կանեմ այնտեղ», - ասել է Կ. Իլյումժինովը: