20/05/2016 17:17
Հայաստանում 2016-ի 4 ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 6%
2016-ի հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա առաջին 4 ամիսների համեմատ աճել է 6%, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2016-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտռիվութնան աճը կազմել էր 5%, հունվար-փետրվարին 2015-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 4,7%, հունվար-մարտին 2015-ի հունվար-մարտի համեմատ՝ 5,5%: