20/05/2016 18:29
Ֆրանսիացի քաղաքական գործիչ. ԵՄ-ն փլուզվում է
ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Ազգային ճակատ» շարժման առաջնորդ Մարին Լե Պենը «RT France»–ի հետ հարցազրույցում նշել է, որ Եվրամիությունը փլուզվում է այն բանից հետո, երբ փլուզվել են նրա 2 հենակետերը՝ Շենգենն ու եվրոն, հայտնում է «ПРАЙМ»-ը:
Նրա կարծիքով՝ ԵՄ-ի ղեկավարությունն այժմ ժամանակ է ձգում, որպեսզի պահպանի եվրոպական երկրները միավորող այդ ենթակառուցվածքը: Դրա մասին են վկայում տուգանքներով պատժի սպառնալիքներն ԵՄ այն երկրների համար, որոնք հրաժարվում են ներգաղթյալներ ընդունել սեփական տարածք:
Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է «ճանաչել Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման օրինականությունը» Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: