21/05/2016 12:08
Աֆղանստանում մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է ամերիկյան ավտոշարասյան վրա
Աֆղանստանի կենտրոնական հատվածում՝ Բահրամ շրջանում, որտեղ գտնվում է ԱՄՆ ՌՕՈՒ-ն, մահապարտ-ահաբեկիչը հարձակում է իրականացրել է ամերիկյան ավտոշարասյան վրա, հայտնում է «РИАНовости»-ին:
Մահապարտն իր ավտոմեքենայով, որին ամրացված են եղել պայթուցիկ սարքեր, բախվել է ավտոշարասյանը:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամական խմբավորումը՝ հայտարարելով բազմաթիվ զոհերի մասին:
Իշխանություններն ահաբեկչության մասին լուրը դեռ չեն հաստատել: