21/05/2016 16:17
Վաշինքտոնը անհանգստացած է Թուրքիայի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմամբ
Վաշինգտոնում կարծում են, որ պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին Թուրքիայի խորհրդարանի որոշումը, բացասական հետևանքներ կթողնի երկրում խոսքի ազատության վրա: Ինչպես հայտնում է ИА REGNUM, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարք Թոները:
«ԱՄՆ-ում անհանգստացած են ավելի քան 100 պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու Թուրքիայի խորհրդարանի որոշմամբ: Դա կազդի երկրում դեմոկրատիայի մակարդակի վրա: Մեր երկիրն ուշադիր կհետևի իրադարձությունների զարգացմանը», - հայտնել է Թոները: