21/05/2016 14:34
Կայուն կերպով ընդլայնվում է ամերիկյան այն պետությունների թիվը, որտեղ Հայաստանն ունի դիվանագիտական առաքելություններ. դեսպան
Հայաստանը մեծապես արժևորում է ամերիկյան պետությունների հետ բարեկամական հարաբերությունները, ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրո Լեմեսի հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջազգային խնդիրների լայն շրջանակ:
Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է ամերիկյան պետությունների հետ բարեկամական հարաբերությունները: Նա իր գոհունակությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ կայուն կերպով ընդլայնվում է ամերիկյան այն պետությունների թիվը, որտեղ Հայաստանն ունի դիվանագիտական առաքելություններ կամ հավատարմագրված դեսպաններ:
Դեսպան Հովհաննիսյանը իր երախտագիտությունն է հայտնել գլխավոր քարտուղար Ալմագրոյին Ամերիկյան պետությունների կազմակերպության՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ծավալած ագրեսիայի հարցում որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար: