21/05/2016 12:50
Շվեդական կոնցեռնը 5,4 միլիոն եվրոյով վաճառքի է հանել սուպերքար
Շվեդիայում հայտնի կոնցեռնը, որը մասնագիտացած է շքեղ ավտոմեքենաներ արտադրելու գործում՝ 5,4 միլիոն եվրոյով վաճառքի է հանել Koenigsegg One:1 սուպերքարը: Ինչպես հայտնում է VladTime.ru-ն, այս պահին մեքենան հանդիսանում է նախատիպ, այլ ոչ թե սերիական տարբերակ:
Դրա շնորհանդեսը տեղի է ունեցել դեռ 2014 թվականին ժնևյան մոտոր-շոուի ժամանակ: Մոդելի շնորհիվ Koenigsegg-ը մի շարք համաշխարհային հայտնի ավտոճանապարհների վրա ռեկորդներ է գրանցել: Նորույթն անվանել են One:1, քանի որ ունի քաշի և ուժի նույնական հարաբերակցություն, որը կազմում է 1361:
Մեքենան համալրված է 8-ցիլինդրանոց և 5 լիտր աշխատանքային ծավալով տուրբո-շարժիչով: Koenigsegg One:1-ն ընդամենը 20 վարկյանում զարգացնում է 400 կմ/ժ արագություն: