31/05/2016 17:03
Սերժ Սարգսյան. Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ
Միջկառավարական խորհրդի երևանյան նիստի ժամանակ հաստատվել են Չինաստանի հետ բանակցությունների դիրեկտիվները, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
«Հուսով եմ, որ հաջորդ նիստի ժամանակ հանձնաժողովը կզեկուցի բանակցային գործընթացի մեկնարկի մասին, որի որպես վերջնական նպատակը մենք կցանկանայինք տեսնել մեր սերտ համագործակցության համար իրավական հիմքը», - նշել է Ս.Սարգսյանը:
Նրա խոսքով, դրանով հանդերձ անհրաժեշտ է զուգահեռ շարունակել չինական կողմի հետ երկխոսությունը, ինչպես նաև մյուս շահագրգիռ պետությունների՝ Իրանի և Հնդկաստանի հետ, ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդման մասով:
«Նման համակցումը լրացուցիչ հնարավորություն է ավելացված արժեքի միջազգային շղթային ինտեգրվելու համար: Այն նաև կօգնի մեծացնել առևտրի ծավալները, վերակառուցել տնտեսությունը, ներգրավել ներդրումներ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ներքո, լոգիստական հնարավորությունների բազմազանեցմանը», - ասել է Հայաստանի նախագահը: