4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերն ստորագրել են հայտարարություն

17/06/2016 09:27

4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերն ստորագրել են հայտարարություն


4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերն ստորագրել են հայտարարություն: Այս մասին հայտնում է Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ ասված է.

«Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին:

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերը`

- կարեւորելով Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, 

- գիտակցելով, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հասարակական լայն համաձայնության (կոնսենսուսի) կայացմամբ, հայտարարում են, որ համաձայնություն են ձեռք բերել Ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկել, նրանում ընդգրկելով հետեւյալ դրույթներն եւ կատարել դրանց իրականացման միջոցառումներ. 

1. Կիրառության է դրվում ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը, հետեւյալ սկզբունքներով.

ա) ընտրողներին ոստիկանության մարմնի կողմից անվճար տրամադրվելու է նոր նմուշի նույնականացման քարտ: Նախկինում նույնականցման քարտ ստացած ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտ չի նախատեսվում տրամադրել (թեեւ նրանք իրավունք ունեն վճարովի հիմունքներով ստանալ).

բ) անձնական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու նպատակով քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է ձեռքերի 10 (բոլոր) մատնահետքերը, ինչպես նաեւ Նույնականցման քարտերի մասին ՀՀ օրենքով նախատեսված այլ տվյալներ.

գ) ձեւավորվում է ընտրողների կենսաչափական տվյալների էլեկտրոնային պահոցը, որի գրանցումները համակարգչային ծրագրի միջոցով ստուգվում են նույնականացման քարտերին ներկայացվող միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան,

դ) քվեարկությանը մասնակցելու իրավունք են ստանում միայն`

a. այն քաղաքացիները, ովքեր սահմանված կարգով հանձնել են մատնահետքերը սույն հայտարարության 1-ին կետով սահմանված նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու համար (տեխնիկական սարքավորման միջոցով).

b. նախկինում նույնականացման քարտ ստացած քաղաքացիները (տեխնիկական սարքավորման միջոցով).

c. զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկողները.

d. քրեակատարողական հիմնարկում քվեարկողները.

e. բժշկական հաստատությունում շրջիկ արկղով քվեարկողները.

f. նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետություն վերադարձած ընտրողների մասով քվեարկության օրը դատարանի որոշման կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկողները: Այդ դեպքում հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի պահանջով ընտրողը պարտավոր է տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացնել հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ նշումներ պարունակող իր անձնագիրը.

g. նոր նմուշի նույնականցման քարտ ստանալու համար մատնահետքերը հանձնած, սակայն առանձին դեպքերում ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացիների մասով դատարանի որոշման կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկողները: 

ե) անվճար նույնականացման քարտերի տրամադրումը ավարտվում է քվեարկության օրվանից 20 օր առաջ: Անհրաժեշտ համարելու դեպքում կառավարությունը այդ ժամկետը կարող է երկարաձգել 10 օրով: Սույն համաձայնագրով նախատեսված կարգով ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող (Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահին նույնականցման քարտ ունեցող քաղաքացիների) անձանց ցուցակը հրապարակվում է օրենսգրքի փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, այնուհետեւ, համալրված նոր նմուշի նույնականացման քարտ ստանալու նպատակով գրանցված քաղաքացիների տվյալներով` Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված ժամկետում եւ կարգով:

զ) քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով (բացի դ) կետի c-g ենթակետերի): Բացառիկ դեպքերում, եթե մատնահետքերի միջոցով գրանցումը հնարավոր չէ (մատնահետքերը ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով ունեն ցածր ինֆորմատիվություն), ապա ընտրողի նույնականացումը իրականցվում է նույնականացման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա.

է) կենտրոնացված էլեկտրոնային պահոցը պարբերաբար ենթարկվում է աուդիտի դոնոր կազմակերպությունների փորձագետների միջոցով` սույն համաձայնագրի 2-րդ կետով նախատեսված հանձնաժողովի պատվերով: Նախկինում նույնականացման քարտ ստացած քաղաքացիների էլեկտրոնային պահոցը եւս ենթարկվում է աուդիտի: 

2. Ընտրողներին նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրելու համար գրանցման գործընթացը մշտադիտարկելու, քաղաքացիների իրազեկման աշխատանքը կազմակերպելու եւ տեղամասերում տեսանկարահանումը եւ ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է` իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների` հավասար մասնակցությամբ համատեղ պաշտոնական հանձնաժողով: Հանձնաժողովի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ` Ընտրական օրենսգրքում եւ Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո` 20-օրյա ժամկետում: 

3. Ընտրողների ստորագրված ցուցակները լիարժեք հասանելի են ստուգումների համար:

Այդ նպատակով`

ա) քվեարկության ավարտից անմիջապես հետո քվեարկության սենյակում ներկա վստահված անձինք կարող են ընտրական հանձնաժողովի նախագահից ստանալ ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանք` քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ` ըստ ընտրացուցակներում ընտրողների հերթական համարների: Տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց նույնականացումը իրականացվել է նույնականցման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա: Քվեարկության սենյակում ներկա դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել եւ տեսանկարահանել այդ տեղեկանքը: Մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ավարտը վստահված անձինք, դիտորդները եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները իրավունք են ստանում ստուգելու ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանքի տվյալների համապատասխանությունը ընտրողների հիմնական ցուցակում քվեարկության մասնակիցների վերաբերյալ առկա տվյալների հետ: 

բ) ընտրություններին մասնակցող կուսակցություններին իրավունք է տրվում համապատասխան հայտի հիման վրա տարածքային ընտրական հանձնաժողովներից պաշտոնապես ստանալու այդ հանձնաժողովի սպասարկման տարածքի բոլոր տեղամասերի ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումների միջոցով տպված տեղեկանքները` քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ` ըստ ընտրացուցակներում ընտրողների հերթական համարների: Տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց նույնականացումը իրականացվել է նույնականցման քարտի կամ անձնագրի վրայի առկա լուսանկարի հիման վրա: Նշված հայտերը ներկայացվում են վերահաշվարկի համար սահմանված ժամկետում: Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղեկանքների տրամադրումը կատարվում է քվեարկության ավարտից հետո՝ 40 ժամվա ընթացքում: 

Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանվում է ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով եւ իրականացվում է հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը` մինչեւ 50մ. շառավղով: Տեսանկարահանումն ապահովելու համար մրցութային կարգով ընտրվում է մասնագիտացված կազմակերպություն, որն ստանձնում է պատասխանատվությունը հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Գնումների ընթացակարգը կազմակերպելու պատասխանատու հանձնաժողովի եւ գնահատող հանձնաժողովի լիազորությունները իրականցնելու է 2-րդ կետում նշված հանձնաժողովը: Ցանկացած ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերը տրամադրվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ ընտրություններում դիտորդներ ունեցող կազմակերպությունների պահանջով` պատճենահանման ինքնարժեքի դիմաց:

Տեսանկարահանված նյութերը արխիվացվում եւ պահվում են ընտրական փաստաթղթերի համար սահմանված կարգով: 

4. Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում քննարկելու եւ լուծումներ գտնելու ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքերը մինչեւ ընտրության արդյունքերի նախնական ամփոփումը համացանցով տեղեկացնելու վերաբերյալ: 

5. Սույն հայտարարությամբ կողմերը դիմում են դոնոր կազմակերպություններին` վերոնշյալ փաթեթով նախատեսվող աշխատանքները կազմակերպելու եւ մեխանիզմները ներդնելու ֆինանսավորման խնդիրը լուծելու նպատակով: 

6. Փոխհամաձայնությամբ կիրառվելիք մեխանիզմները դիտարկվում են որպես մեկ ամբողջություն (փաթեթ) եւ դրանցից որեւէ մեկից հրաժարումը կամ անհրաժեշտ ֆինանսավորման առկայության դեպքում չկիրառելը հանգեցնում է ամբողջ փաթեթի նկատմամբ համաձայնության վերացմանը: 

7. Փոխհամաձայնությունը մտնում է ուժի մեջ դոնոր կազմակերպությունների կողմից ամբողջ փաթեթի նկատմամբ համապատասխան ֆինանսավորման (ներառյալ նոր նմուշի նույնականցման քարտ տրամադրելու համար տվյալների հավաքագրման, տվյալների էլեկտրոնային պահոցի տեխնիկական եւ ծրագրային ապահովման եւ նույնականացման քարտերի արտադրության աշխատանքները) հաստատումը ապահովվելու դեպքում: Միաժամանակ կողմերը գիտակացում են, որ հնարավոր է ներդրման փուլային եղանակ՝ կախված ֆինանսավորման ժամանակցույցից եւ հասանելի ռեսուրսներից: 

8. Կառավարությունը կնախաձեռնի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով: Փոփոխությունների արդյունքում ներդրվող մեխանիզմները պայմանավորված են լինելու ֆինասավորմամբ: 

9. Սույն համաձայնությունը չի նշանակում փոխհամաձայնություն (կոնսենսուս) ողջ Ընտրական օրենսգրքի շուրջ, մասնավորապես, համամասնական ընտրակարգի` տարածքային ու վարկանիշային ցուցակների մասով: Համաձայնվող կողմերը կձգտեն Ընտրական օրենսգրքի հետագա քննարկումների ընթացքում հասնել համաձայնության նաեւ այլ դրույթների վերաբերյալ»: 

Նաիրա Զոհրաբյան

Հովհաննես Մարգարյան

Լեւոն Զուրաբյան

Արամ Մանուկյան

Հովհաննես Սահակյան

Դավիթ Հարությունյան

Արփինե Հովհաննիսյան

Արմեն Ռուստամյան

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:56 Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում․ «Ազատություն» Այսօր, 10:46 Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումներն իրականություն են դառնում. Արայիկ Հարությունյան Այսօր, 10:43 ԱԺ-ում հարգեցին Իրանի նախագահի ու նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը Այսօր, 10:41 Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Այսօր, 10:38 Լարսը բաց է, ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 10:33 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Վանաձորում և Երևանում Այսօր, 10:32 «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Այսօր, 10:30 Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսին չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին Այսօր, 10:24 Տավուշի սահմանամերձ ճանապարհից բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Այսօր, 10:21 Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը կարող եք կոչել ամեն ինչ, բայց ոչ սահմանազատում. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:11 Ադրբեջանի բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան հայ ոստիկանի. սա աննորմալություն է. Հովհաննիսյան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ու նվաստացման դեպքը մինչ օրս անպատիժ է Այսօր, 10:08 «Հրապարակ». «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի». Արամ Մանուկյան Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Կին դատավորների զգալի մասը ցանկություն չունի գնալ ԲԴԽ Այսօր, 10:04 «Հրապարակ». ՔՊ-ականների՝ հանրային վայրերում լինելուց խուսափելու պատճառով իրենց սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել Այսօր, 10:03 «Փաստ». Վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանին մուծումներ կատարած 24 նվիրատուներից 7-ը անանուն են Այսօր, 09:57 «Հրապարակ». Փոխանակ մոդուլային կացարաններ ձեռք բերեն ՊՆ-ի համար, ձեռք են բերում ՆԳՆ-ի համար Այսօր, 09:55 «Փաստ». Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակում են «Կոլցո» գործողությունը Կիրանցի ու հայ ժողովրդի դեմ Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են սուր հարցեր ուղղել՝ Տավուշում ապօրինի սահմանազատման վերաբերյալ Այսօր, 09:49 «Հրապարակ». Ամփոփիչ հանրահավաքի ընթացքում սրբազանը կներկայացնի իշխանափոխության ճանապարհային քարտեզը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հայաստանի ողջ տարածքում թափառող կենդանիների խնդիրն այժմ շատ ավելի սրված է, քան նախկինում 20/05/2024 22:43 Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ Հարությունյան 20/05/2024 22:23 Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է էլեկտրաքարշին 20/05/2024 22:11 Կա պայմանավորվածություն՝ որոշ ուղղություններով Ադրբեջանին զիջումներ անելու․ Հայաստանի այս իշխանությունը հենց դա է անում․ Տիգրան Աբրահամյան 20/05/2024 21:49 Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, դպրոցի շուրջ տնկած ծառերը չէին պաշտպանում․ Մետաքսե Հակոբյան 20/05/2024 21:34 «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում ջրատարից 83-ամյա կնոջ դի են դուրս բերել 20/05/2024 21:20 Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման` թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից. Վարդան Ոսկանյան 20/05/2024 21:05 Կապանում գործող ՓԲԸ-ից 425 կգ պղնձե փաթույթ են գողացել 20/05/2024 20:51 Միրզոյանն ու Գրոսսին Վիեննայում քննարկել են Հայաստանի ատոմակայանի շահագործմանը վերաբերող հարցեր 20/05/2024 20:37 Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» խմբակցություն 20/05/2024 20:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 20/05/2024 20:13 Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկված մյուս անձանց ազատ են արձակել 20/05/2024 19:54 Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից Մելքոն Թամրազյանը․ ՀՅԴ Իջևանի գրասենյակ 20/05/2024 19:40 Ծորանային կարցինոմա․ Սովորաբար հայտնաբերվում է մամոգրաֆիայի ժամանակ 20/05/2024 19:28 Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը 20/05/2024 19:18 Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց 20/05/2024 19:07 Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան 20/05/2024 18:54 Մուսա լեռան հերոսամարտը ապացույցն է, որ թյուր է տարածված «կարծիքը», թե Հայոց Ցեղասպանության ժամանակ դիմադրություն չի եղել. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) 20/05/2024 18:41 Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի 20/05/2024 18:31 Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև 20/05/2024 18:13 ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ 20/05/2024 17:58 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով 20/05/2024 17:43 Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին 20/05/2024 17:30 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 20/05/2024 17:16 ՆԳՆ-ից հայտնում են 14 ձերբակալվածի մասին 20/05/2024 17:06 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին․ Գագիկ Ծառուկյան 20/05/2024 16:56 Առնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհից 20/05/2024 16:51 Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 20/05/2024 16:36 Իշխանական պատգամավորները Կիրանցում որևէ անելիք չունեն, իսկ ՔՊ-ի օրակարգում որևէ քաղաքական հանդիպում բացառված է. Բաքոյան 20/05/2024 16:20 Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների (Տեսանյութ) 20/05/2024 16:08 Ոստիկանական մեքենայով Հ1-ի նկարահանող խմբին փորձում էին մտցնել Կիրանց (Տեսանյութ) 20/05/2024 16:04 Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց (Տեսանյութ) 20/05/2024 15:56 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ 20/05/2024 15:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին 20/05/2024 15:43 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 20/05/2024 15:36 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան 20/05/2024 15:33 Ռայիսին և վթարի մյուս բոլոր զոհերը նույնականացվել են. զոհերից մեկի մարմինը գրեթե չի այրվել 20/05/2024 15:28 Իրանի նախկին ԱԳ նախարարի կարծիքով՝ ողբերգության մեղավորներից է նաև ԱՄՆ-ն 20/05/2024 15:14 ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը. Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել 20/05/2024 15:03 Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) 20/05/2024 14:49 Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին 20/05/2024 14:44 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան 20/05/2024 14:36 Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան 20/05/2024 14:28 Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա 20/05/2024 14:21 Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ (Տեսանյութ) 20/05/2024 14:11 Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 20/05/2024 14:04 Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ՀՀ-ում Իրանի դեսպանատան առջև․ Լուսանկարներ 20/05/2024 13:52 Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը 20/05/2024 13:46 Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն Սիմոնյան 20/05/2024 13:34 Այս երկրում ոչ մի մարմին չի աշխատում՝ բացի «Հայկական ժամանակ»-ից. Բագրատ Սրբազան 20/05/2024 13:24 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 20/05/2024 13:11 Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում 20/05/2024 13:08 Ժպտացե՛ք, տղե՛րք, դուք էլ պետք է ազատագրվեք սրանցից. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին 20/05/2024 13:03 Փաստաբանները վաղը գործադուլ կանեն 20/05/2024 13:01 Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին 20/05/2024 12:57 Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (Տեսանյութ) 20/05/2024 12:46 «Սրբազան Հայր, ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները». «Սիթի օֆ Սմայլ»-ից՝ Բագրատ Սրբազանին 20/05/2024 12:42 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել 20/05/2024 12:35 ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան 20/05/2024 12:33 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան 20/05/2024 12:20 Ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու՝ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, ամենավառ հիշողությունը. Պուտին 20/05/2024 12:10 Երևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը 20/05/2024 12:01 «Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին 20/05/2024 11:58 Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters 20/05/2024 11:53 Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը. Սասունյան 20/05/2024 11:48 Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 20/05/2024 11:46 Կիսում ենք ձեր վիշտը. Ալեն Սիմոնյանը պարսկերենով ցավակցել է Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների մահվան կապակցությամբ 20/05/2024 11:42 Կիրանցի մուտքը փակվում է 20/05/2024 11:40 Իրանում համազգային սուգ է հայտարարվել 20/05/2024 11:38 Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից 20/05/2024 11:29 Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն Խաչատուրյան 20/05/2024 11:24 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 20/05/2024 11:19 Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը 20/05/2024 11:16 Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ 20/05/2024 11:06 Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Պետրոսյան 20/05/2024 11:00 Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (Տեսանյութ) 20/05/2024 10:54 Գազամատակարարման պլանային դադարեցումեր` Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 21-ին և 22-ին 20/05/2024 10:51 Իրանի նախագահի և մյուս զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ 20/05/2024 10:49 Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան