27/06/2016 12:39
Դավիթ Հարությունյան. Ընտրական օրենսգրքի բարեփոխման ֆինանսավորման նպատակով դոնորների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 29-ին. Ուղիղ
Հայաստանի պետական բյուջեի մասին օրենքում Ընտրական օրենսգրքի բարեփոխման ֆինանսավորման մասին հարց չի եղել, Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Եթե հաջողվի հայթայթել այլ միջոցներ՝ կգնանք առաջ, եթե չե՝ ուրեմն չի հաջովի և սեպտեմբերի 5-ին կհայտարարվի չեղյալ», - նշեց Դ.Հարությունյանը:
Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է, որ «Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կյանքի կոչվի:
Դ.Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ հունիսի 29-ին ՄԱԿ-ի զարգացման գրասենյակում տեղի կունենա երկրորդ դոնոր-կոնֆերանսը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնությունը նախատեսում է շատ ավելի նյութական ներդրում` ինչը նախատեսված չէր պետական բյուջեով:
«Ենթադրում ենք, որ դոնոր կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները աջակցելու են այս մեխանիզմի կիրառմանը: Կոպիտ գնահատականով՝ մոտ 12-13 միլիոն եվրո լրացուցիչ ծախս է նախատեսում այս համաձայնությանը», - նշել էր նա: