29/06/2016 16:43
Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված ահաբեկչության հետևանքով Թուրքիայում մեկ օրով համազգային սուգ է հայտարարվել, հայտնում է «РИАНовости»-ն։
Պայթյունները, որոնք որոտացել են Աթաթուրքի անվան օդանավակայիանի միջազգային տերմինալի մուտքի, ելքի մոտ, նաև՝ ավտոկայանատեղիում, վերջին տվյալի համաձայն՝ խլել են 41 մարդու կյանք, ևս 239-ը՝ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմը հայտարարել է, որ նախնական տվյալները վկայում են, որ Ստամբուլում իրականացված հարձակման հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը: