30/06/2016 13:50
Ջոն Քերին հուլիսի 6-ին կայցելի Վրաստան
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 6-ին կայցելի Վրաստան, հայտնում է «РИАНовости»-ին՝ հղում անելով վրացական կառավարության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ «Ռուստավի-2» հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեին, հայտնել էր, որ Քերին Վրաստանում հանդիպում կանցկացնի վարչապետի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հաղորդվում է նաև, որ այցի շրջանակում կքննարկվեն պաշտպանության, անվտանգության և տնտեսական ոլորտներում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր:
«Պետքարտուղարն, իրոք, կժամանի Վրաստան հուլիսի 6-ին և կանցկացնի բարձր մակարդակի հանդիպումներ», - հայտնել են մամուլի ծառայությունից: