30/06/2016 15:00
Դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների քաղհայցը Ռուսաստանի դեմ
Այսօր Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռուսաստանի Դաշնության դեմ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով ներկայացված քաղաքացիական հայցը:
Դրանով Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում:
Նախորդ նիստի ժամանակ հայցը ներկայացրած փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշել էր, որ Ռուսաստանի Դաշնությունն արտասահմանյան ծառայության է ուղարկել Վալերի Պերմյակովին, ով ակնհայտորեն որոշակի մտավոր շեղումներ է ունեցել, հետևաբար՝ ՌԴ-ն պետք է կրի պատասխանատվություն: