01/07/2016 13:50
19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված մսի ներկրումը Հայաստան արգելվել է
19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված մսի ներկրումը Հայաստան արգելվել է, քանի որ այն չէր համապատասպանում սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին, տեղեկանում ենք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Դոնմալ ՍՊԸ-ի կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության:
Արդյունքում պարզվել է, որ բեռը ՄԱՖԱՄ, ախտածին, ա/թ սալմոնելաներ և լիստերիա ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:
Նկատի ունենալով վերոնշյալը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն վերաարտահանել: