17/07/2016 15:30
Վիրավոր ոստիկանին վիրահատել են
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետևանքով մեկ ոստիկան «Մուրացան» զինվորական հոսպիտալում վիրահատվել է:
Aysor.am-ի հետ զրույցում «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ ոստիկանին վիրահատել են:
«Ոստիկանը ստացել է որովայնի առաջնային պատի վնասվածք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վիրավոր ոստիկանի առողջական վիճակը կայուն բավարար է:
ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդել է, որ մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
Մեկ ոստիկան զոհվել է, ևս եկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ: