21/07/2016 14:31
ԵՄ երկրների շարքում Բելգիան ահաբեկչության համար դատապարտվածների թվով առաջատար է
Բելգիայում 2015 թվականին 116 դատավճիռ Է կայացվել ահաբեկչական գործունեության մեղադրանքով. այս թիվն ավելի է, քան՝ Եվրամիության մյուս անդամ երկրներում, վկայում են Europol-ի տվյալները, հայտնում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ՝ անցյալ տարի Բելգիայում ահաբեկչական գործունեության համար դատի է տրվել 120 մարդ: Նրանցից չորսի նկատմամբ արդարացման դատավճիռներ են կայացվել: Դատապարտյալների համար բանտակության ժամկետի միջին տևողությունը կազմել Է վեց տարի, ընդգծում է Europol-ը: