21/07/2016 17:10
ՌԴ-ն աջակցում է ՀՀ իշխանություններին քրեական դրսևորումների դեմ պայքարում. Զախարովա
Ռուսաստանը աջակցում է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին, որոնք ուղղված են ոստիկանության ՊՊԾ գնդում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, հայտարարեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք աջակցում ենք Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին, ակնկալում ենք, որ դրանք մոտ ապագայում հնարավորություն կտան, որ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի և ազատ կարձակվեն պատանդները, կլինի միջադեպի բազմակողմանի հետաքննություն և մեղավորնեը կպատժվեն», - ասաց Մ.Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ:
«Մենք վճռականորեն քննդատում ենք հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի զավթումը: Այն հանգեցրել է իրավապահ մարմինների ծառայողներից մեկի մահվան: Այդ քրեական դրսևորումները մեզ համար անընդունելի են, դրանք անմիջական վտանգ են պարունակում Հայաստանի քաղաքացիների կյանքի և անվտանգության համար», - նշեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: