
21/07/2016 02:58
Խորենացի փողոցում բախումների հետևանքով վիրավոր է 51 մարդ
Հուլիսի 21-ի, ժամը 02: 30-ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան:
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է առթղջապահության նախարարությունը: :
Հիշեցնենք, որ բախում սկսվեց, երբ ոստիկանների վրա ցուցարարները սկսեցին քարեր նետել. ոստիկանները չպատասխանեցին ցուցարարների հարցերին՝ Էրեբունու ՊՊԾ շենքը գրաված զինված խմբավորմանը սնունդ մատակարարելու մասին: