23/07/2016 18:59
Վիտալի Բալասանյանը համոզված է, որ թե իշխանությունները եւ թե զինված խումբը «կպահպանեն անդորր»
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի հետ բանկցություններ վարող Արցախի հերոս, ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը համոզված է, որ թե իշխանությունները եւ թե զինված խումբը կպահպանեն անդորր:
«Վստահ եմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի: Համոզված եմ՝ թե իշխանությունները, թե զինված խումբը կպահպանեն անդորրը», - ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ իրեն որևիցէ մեկը չի խնդրել մասնակցել բանակցություններին:
«Սա իմ հայրենիքն է: Դա իմ պարտականությունն եմ համարում», - ընդգծեց Բալասանյանը: