25/07/2016 13:10
ԱԱԾ-ն ներկայացրել է, թե ինչ ընթացակարգով զինված խմբի անդամները պետք է հանձնվեն. Լուսանկար
Ազգային անվտանգության ծառայությունը գրություն է տարածել զինված խմբի կողմից գրավված Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում:
ԱԱԾ-ն զինված խմբի անդամներին մեկ անգամ ևս հորդորել է վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին՝ ներկայացնելով գործող օրենսդրությամբ նախատեսված պատժի պայմաններն ու դրանից խուսափելու հնարավորությունները:
ԱԱԾ-ն նաև ներկայացրել է, թե ինչ ընթացակարգով զինված խմբի անդամները պետք է հանձնվեն: