26/07/2016 22:05
Ցուցարարները երթով շարժվում են դեպի Ոստիկանության և ԱԱԾ շենքերի մոտ
Խորենացի փողոցում հավաքված ցուցարարները երթ են իրականցնում դեպի Ոստիկանության և Ազգային անվտանգության շենքերի մոտ։
«Անցյալ գիշերվա արյունալի իրադարձութունները հարկադրում են մեզ այցելել Հայաստանի Ոստիկանության գլխավոր շենք և Ազգային անվտանգության շենքի մոտ»,-Խորենացի փողոցի հարթակից հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը։
Նա հայտարարեց, որ «երթով կոչ են անելու զսպվածության»։
«Շարժվելու ենք Նար Դոս փողոսով, Չարենց փողոցով, իջնելու ենք Նալբանդյանով դեպի հրապարակ և վերադառնալու ենք այստեղ»,-ասաց Ա.Ղուկասյանը