27/07/2016 19:54
«Հիմնադիր Խորհրդարան». Հանրահավաքի վայրը տեղափոխվում է Ազատության հրապարակ
Հիմնադիր Խորհրդարանը հատարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հանրահավաքի վայրը Խորենացի փողոցից տեղափոխվում է Ազատության հրապարակ:
«Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը հայտնում են, որ հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում և կոչ են անում մեր հայրենակիցներին հավաքվել Ազատության հրապարակում այս պահից սկսած», - ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ «Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով»:
«ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը», - մասնավորապես հայտնել է Ոստիկանությունը: