27/07/2016 18:38
ՄԻՊ-ը Լևոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել, և նրա դեմ հարուցվել է քրեական հետապնդում առանց օրինական հիմքերի, ինչպես նաև այն մասին, որ խոչընդոտվում է նրա տեսակցությունը փաստաբանի հետ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
«Հաղորդման հիման վրա պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և տեսակցել Լեւոն Բարսեղյանին: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի տեսակցությունը:
Հաղորդման և այցի արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել բողոքը սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին և արդեն գրավոր ընթացակարգով քրեական հետապնդման մարմնից, օրենքի պահանջներին համապատասխան, պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում: