02/08/2016 13:53
ԱՄՆ-ի Ֆիննախը զգուշացնում է պետական պարտքի 383 մլրդ դոլարով աճի մասին
ԱՄՆ-ի պետական փոխառությունների ծավալը 2016 թվականի երկրորդ կիսամյակում կավելանա 383 մլրդ դոլարով, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը:
Գերատեսչությունում հայտնել են, որ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպասում է շուկայում 201 մլրդ դոլար փոխառությանը: Նման գնահատականը 47 մլրդ դոլարով ավելին է, քան կանխատեսվում էր 2016 թվականի մայիսին:
Բացի այդ, հոկտեմբերից դեկտեմբեր նախատեսվում է շուկա դուրս բերել 181 մլրդ դոլարի պարտատոմսեր: Փոխառությունների աճը նախարարությունը բացատրում է ներքին մուտքերի կրճատմամբ: