02/08/2016 12:36
Ոստիկանությունը չպաշտպանեց իր երկրի քաղաքացիներին. Արա Պապյան
Հայաստանում ոստիկանությունը այդպես էլ չի չբարեփոխվել՝ չնայած բարեփոխումների համար տրամադրված բազմաթիվ դրամաշնորհներին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Սարի թաղում և Խորենացի փողոցում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանների գործունեությանը:
«Մենք ականատես եղանք, որ ոստիկանությունը չպաշտպանեց իր երկրի քաղաքացիներին՝ ցուցարարներին և լրագրողներին»,- ասաց նա:
Ըստ Արա Պապյանի՝ իշխանությունների ներկայացուցիչները գուցե վերջին իրադարձություններից դասեր քաղեն:
«Պետք է ուժեղացնել ամեն ինչ»,-ասաց նա՝ նշելով, որ քաղաքական ուժերին գործելու հնարավորություն էլ պետք է տրվի։