02/08/2016 18:53
Էրդողան. Թուրք ժողովուրդը պահանջում է ներդնել մահապատիժը
Թուրքիայի բնակչության գրեթե կեսն կողմ է երկրում վերականգնել մահապատիժը: Ինչպես հայտնում է Rai News 24՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Թուրք ժողովուրդը պահանջում է ներդնել մահապատիժը: Դա ցանկանում է բնակչության 57 տոկոսը: Եթե խորհրդարանն այդ որոշմանը կողմ քվեարկի, ապա ոչ ոք չի կարողանա դրան խանգարել», - Rai News 24-ի եթերում ասել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով, Եվրամիությունն առաջին անգամ չէ, որ քննադատում է Թուրքիայի իշխանությունների գործողությունները՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո: