02/08/2016 13:26
Հնարավոր է՝ Նադալը չմասնակցի Օլիմպիական խաղերին
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի բացառում, որ կարող է բաց թողնել Օլիմպիական խաղերը։
Հիշեցնենք, որ Նադալը վնասվածք է ստացել «Ռալոն Գարրոսի» երրորդ շրջանում և բաց է թողել հաջորդած մրցաշարերը։
«Ամեն դեպքում, Օլիմպիական խաղերին ես լավագույն մարզավիճակում չեմ լինելու։ Երկու ամիս չեմ խաղացել և շատ մարզվելու հնարավորություն չեմ ունեցել։ Մի քանի օր կմարզվեմ Ռիոյում և կգնահատեմ իրավիճակը։ Դրանից հետո վերջնական որոշում կկայացնեմ»,- Նադալի խոսքը մեջբերված է Reuters-ից։
Օլիմպիական խաղերի բացման արարողոթյունը կայանալու է օգոստոսի 5-ին։