02/08/2016 18:00
Հանրապետությունում սկսվել է լոլիկի մթերման գործընթացը
Վերամշակող ընկերությունները սկսում են հանրապետությունում լոլիկի մթերումների գործընթացը, տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:
Օգոստոսի 1-ից լոլիկի մթերումներ է իրականացնում «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն:
Օգոստոսի 4-ից մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:
Օգոստոսի 14-ից լոլիկի մթերումները կմեկնարկեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում: