17/08/2016 14:55
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացուն
Հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանին այսօր այցելել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի մամուլի բաժնից:
«Հանդիպման ընթացքում Աղեկյանին հնարավորություն է տրվել բանավոր կերպով Կարմիր Խաչի միջազգային ներկայացուցիչների միջոցով ընտանիքի անդամների հետ տեղեկություն փոխանակել», - տեղեկացրին ԿԽՄԿ երևանյան գրասենյակից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 61-ամյա Հենրիկ Աղեկյանը հատել է սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում։