18/08/2016 10:50
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում էGazeta.ru–ն:
WTI տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում աճել են 0.02 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 46.80 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.32 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 49.69 դոլարի: