20/08/2016 15:50
ՄԱԿ. Լիբիայում 2,4 մլն մարդու մարդասիրական օգնություն է անհրաժեշտ
Լիբիայում 2,4 մլն մարդու մարդասիրական օգնություն է անհրաժեշտ, միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի երկրում մարդասիրական իրավիճակին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Քոբլերը:
Լիբիացիներին և այլ երկրներից ներգաղթյալներին դեղորայք է հարկավոր, նրանք տառապում են վատ բժշկությունից, նշված է օգոստոսի 19-ին նշվող Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա առիթով Քոբլերի հղած ուղերձում:
«Մենք բոլորս՝ լիբիացիները և միջազգային ոլորտում մեր գործընկերները, պետք է կենտրոնանանք երկրում աճող մարդասիրական պահանջների վրա և կրկնապատկենք մարդկանց տառապանքների թեթևացման ուղղությամբ մեր ջանքերը»,- նշել է հատուկ ներկայացուցիչը: