22/08/2016 18:10
Թայլանդում ոստիկանությունը ձերբակալում է պոկեմոններ որսացողներին
Բանգկոկի ոստիկանությունը սկսել է վտանգավոր վարքագծի համար ձերբակալել Pokemon GO խաղացողներին քաղաքի տասը կենտրոնական փողոցներում, որտեղ երթևեկությունն առավել ինտենսիվ է, հայտնում է РИА Новости-ն:
Այդ ձերբակալությունները կատարվում են կանխարգելիչ նպատակներով ՝ խաղի ֆանատների անզգուշության պատճառով տեղի ունեցող մի շարք վթարներից ու այլ դժբախտ պատահարներից խուսափելու համար:
Քաղաքային ոստիկանության մասնագետներն այժմ կազմում են պոկեմոնների որսի հետ կապված վթարների հատուկ վիճակագրություն: