22/08/2016 12:53
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնյան ու նյույորքյան բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնել էGazeta.ru -ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1.32 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 47.88 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1.57 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 50.08 դոլարի: