23/08/2016 14:02
Դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը. Պավել Մանուկյանի որդին կմնա կալանքի տակ. Լուսանկար
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի փաստաբանի ներկայացրած կալանքի դեմ բողոքի միջնորդությունը:
Լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանի փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը և Հարություն Բաղդասարյանը նշեցին, որ դատարանից այլ որոշում չէին էլ սպասում:
«Արամը ինչպես միշտ ուժեղ էր: Բոլորին կոչ արեց լինել ուժեղ և չվհատվել»,- լրագրողներին ասաց Հարություն Բաղդասարյանը:
Վերջինս փոխանցեց, որ Արամը դատանում ելույթ է ունեցել և միայն մի բան է նշել, թե չի հասկանում դատարանը ինչում է իրեն մեղադրում:
«Միթե սեփական հորը օգնելը հանցա՞նք է համարվում»,- փաստաբանի փոխանցմամբ՝ ասել է Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: